Տիգրանը պաշտպանում է իր արժանապատվությունը, մի բան, որ այս երկրում գործող իշխանությունները չունեն․ իրավապաշտպան
Բլոգոսֆերա
«Ինչու է ոստիկանությունը բացարձակ և բացահայտ սանձարձակ պահվածք դրսևորում։ Անպատժելիությունը»,-գրում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով արցախցի Տիգրան Ուլուբաբյանի խոշտանգման դեպքին։
Նա մանրամասնում է.
«Հունիսի 12-ին Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացրեց բռնությունը ԱԺ ամբիոնից ոստիկանների գործողությունները գնահատելով իրավաչափ։ Հետևանքը շարունակվող և ահագնացող խոշտանգումնեերի դեպքերն են՝ անպաշտպան մարդկանց ոհմակներով հոշոտելը։ Ու հիմա ոստիկանության Վանաձորի բաժանմունքում խոշտանգված արցախցի Տիգրան Ուլուբաբյանի պաշտպանությունը տեղափոխվեց հանրային տիրույթ։ Պետությունը հրաժարվում է պաշտպանել իր քաղաքացուն և հանրային պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել ոչ թե խոշտանգումների բացահայտման, այլ անմեղ, անպաշտպան մարդու կողքին կանգնելու առումով։ Սա արժեքավոր է։
«Ծեծելը մի կողմ, բայց հայհոյել են, ինձ վրա ինչ ասես արել են, թող պատասխան տան», սա է Տիգրանի հարցը, բայց պատասխան տվող չկա։ Տիգրանը պաշտպանում է իր արժանապատվությունը, մի բան, որ այս երկրում գործող իշխանությունները չունեն և հետևողականորեն ջախջախում են։ Շնորհակալություն Ռոման Երիցյանին խոշտանգումների այս դեպքը հանրայնացնելու և Տիգրանին մենակ չթողնելու համար»։
