Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի 

Պետք է նախաձեռնվեր քրեական վարույթ. Թաթոյան

Բլոգոսֆերա

«Արցախցի երիտասարդին Ոստիկանության Վանաձորի ծառայողների կողմից խոշտանգման ենթարկելու մասին հրապարակումներից անմիջապես հետո պետք է նախաձեռնվեր քրեական վարույթ` անկախ բողոքի կամ դիմումի առկայությունից: Տիգրան Ուլուբաբյանի ներկայացրած տվյալներն այն աստիճան մանրամասն են, որ պետք էր անմիջապես նախաձեռնել նաև քրեական հետապնդում Ոստիկանության կոնկրետ ծառայողների նկատմամբ»,-գրում է Հայաստանի նախկին  ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նա ընդգծում է՝ Տիգրանի մատնանշած բոլոր ոստիկանների լիազորությունները պետք է կասեցվեին մինչև քրեական վարույթի ավարտը:

«Այնուհետև, քննությունը պետք է ստուգեր արդյոք խոշտանգման մեջ մեղադրվող ոստիկանները կարող են խոչընդոտել քննությանը: Եթե ստացվեր դրա փոքր-ինչ հաստատում, ապա ոստիկանները պետք է անհապաղ հեռացվեին աշխատանքից (սա որևէ կերպ չի բացառում քրեադատավարական հարկադրանքի միջոցները` ձերբակալում, կալանք և այլն):

Տիգրանի խոսքերից հետևում է, որ խոսքը ոչ միայն իր առողջությանը ոստիկանների պատճառված վնասի, ուժեղ ֆիզիկական ցավի, այլ նաև իրեն հոգեկան տառապանք (նվաստացում, հայհոյանքներ, սպառնալիքներ և այլն) պատճառելու մասին է:

Անհրաժեշտ էր իրականացնել տուժողի անհապաղ հարցաքննություն: Մինչդեռ Տիգրանին կիսատ-պռատ հարցաքննել են միայն աղմուկ բարձրանալուց հետո ու երեկվա ակցիայից հետո են միայն այսօր հրավիրել լրացուցիչ հարցաքննության:

Պետք էր անհապաղ նշանակել փորձաքննություն պարզելու համար խոշտանգմամբ Տիգրան Ուլուբաբյանի առողջությանը պատճառված վնասի, ինչպես նաև հոգեկան տառապանքի հարցերը: Նրան պետք էր անհապաղ ցույց տալ հոգեբանական աջակցություն:

Անհապաղ հարցաքննության են ենթակա ոստիկանները. խոսքը ոչ միայն այն ոստիկանների մասին է, որոնք ըստ Տիգրանի իրեն խոշտանգել են, այլ նաև նրանց անմիջական վերադասները:

Քանի որ Տիգրանը նշում է, որ ոստիկաններն իրեն այնպես են ծեծել, որ նրանց ոտքերն էլ են վնասվել ու դրանց վրա հետքեր են մնացել, ապա պետք է անհապաղ փորձաքննության ենթարկվեն նաև ոստիկանները:

Անհապաղ հարցաքննության են ենթակա վկաները (Ոտիկանության տվյալ ստորաբաժանման այլ ծառայողներ, Տիգրանի ընկերներ կամ ազգականներ և այլն): Ստուգման ու առկայության դեպքում անհապաղ առգրավման են ենթակա տեսախցիկներ ու դրանց տեսագրությունները, Ոստիկանության ստորաբաժանման մատյանները և այլն:

Պետք է իրականացվի այլ ապացույցների ամրագրում:

Նշվածից բացի, քննչական մարմինը պարտավոր է պարբերաբար հանրությանը իրազեկել քննության ընթացքի մասին հաշվի առնելով գործի հանրային հնչեղությունը:

Խոշտանգման գործերով գլխավոր տեղ ունեն ապացուցման բեռի ու ապացուցման ստանդարտի (չափանիշի) հարցերը: Անչափ կարևոր է այն, թե արդյոք կան խոշտանգման մասին դետալացված տվյալներ: Կոնկրետ դեպքում ակնհյատ է, որ դրանք առկա են:

Ըստ այդմ, եթե տուժողը ներկայացնում է խոշտանգման փաստը հաստատող մանրամասն տվյալներ, ապա ապացուցման բեռը դրվում է պետության վրա` պատշաճ ու արագացված քննությամբ բոլոր մանրամասներով հերքելու տուժողի խոսքերը կամ ցույց տալու, որ խոշտանգում չի եղել:

Այլ գործերի հետ համեմատությամբ` խոշտանգման գործերով ապացուցման շեմը ցածր է: Այստեղ հաշվի է առնվում, որ անձը գտնվում է խոցելի վիճակում, մասնավորապես` ազատությունից զրկված ու ոստիկանների վերահսկողության ներքո, միայնակ ու հոգեճնշող վիճակում, ոստիկաններից բացի այլ վկաներ չեն լինում և այլն:

Եթե պետությունը չի կարողանում քննությամբ հերքել խոշտանգման փաստի մասին տուժողի հայտնած մանրամասները, ցուցաբերում է անգործություն կամ պատշաճ քննություն չի իրականացնում, ապա հիմք է ընդունվում հակառակ կանխավարկածը. հաստատված է համարվում, որ խոշտանգում տեղի է ունեցել:

Տիգրան Ուլուբաբյանի հարցով ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց Հայաստանի իշխանությունների մինչ օրս հրաժարվելը խոսում է նրանց կողմից խոշտանգման հովանավորության, բացահայտ խտրական մոտեցման ու Հայաստանի միջազգային պատավորությունների կոպիտ խախտման մասին: Վստահ եմ` այս ամենի հիմքում քաղաքական որոշում է` հաշվի առնելով նաև նման գործերի քննության պրակտիկան:

Նման ուշացումն արդեն խոշտանգման համար անպատժելիության հովանավորություն է և խոշտանգման խրախուսում:

Ընդ որում, յուրայինների «իրավունքների» վերաբերող գործերը բացահայտվում, հետապնդումները հարուցվում են կայծակնային արագությամբ: Վառ օրինակ է հանուն ՔՊ պատգամավորի «պատիվը պաշտպանելու»` Սամվել Վարդնանյանի խոշտանգման դեպքը, որն ակնհայտ հաջորդեց ՔՊ վերնախավի քաղաքական հրահանգին, և գործը տեղից այդպես էլ չի շարժվում»,-գրել է Թաթոյանը։

May be an image of 1 person and text

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը
Ամենադիտված