Մասկը շնորհավորել է Telegram-ի հիմնադիր Դուրովին
Բլոգոսֆերա
X սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը շնորհավորել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին այն բանի համար, որ մեսենջերի ակտիվ օգտատերերի թիվը հատել է ամսական 1 միլիարդը։
«Շնորհավորում եմ»,- գրել է Մասկը X սոցիալական ցանցի իր էջում՝ ի պատասխան Դուրովի համապատասխան հրապարակման։
Չորեքշաբթի օրը Դուրովը հայտնել է, որ Telegram-ի ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է ամսական 1 միլիարդը, ինչի շնորհիվ՝ Telegram-ը դարձել է աշխարհում երկրորդ ամենահայտնի մեսենջերը։
