Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

«X գրուպի» Խաչիկի ու «Սթարի» գործարքի զոհերը

Վերլուծական

«X Գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը պարտքերի մեջ է: Սակայն «Ջրաշխարհի», «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի», «Վալենսիա» համալիրի սեփականատերն այդ պարտքերի պատճառով առանձնապես չի տառապում: Ինչո՞ւ: Պատասխանը շատ պարզ է. որովհետև մեր միլիոնատեր պարտապանը որոշել է իր անձնական պարտքերը կապել իր աշխատողների գլխին:

Մեր տեղեկություններով՝ Խաչատրյանին պարտք տվողը «Սթար»-ի սեփականատերն է: Ըստ երևույթին, Խաչատրյանն ինչ-ինչ ֆինանսական դժվարությունների մեջ է հայտնվել, չի կարողացել պարտքը փակել, որից հետո ինչ-որ ձևով պարտքի տակից դուրս գալու համար որոշել է փոխհատուցումը կազմակերպել աշխատողների հաշվին: Այդպես, Խաչատրյանն իր ընկերություններում աշխատողներին դադարել է աշխատավարձ վճարել: Աշխատավարձի փոխարեն ամբողջ ամիսն աշխատողները ստանում են իբրև թե աշխատավարձին համարժեք՝ «Սթար»-ի 5000 դրամանոց վաուչերներ: Այդպես, մեխանիկորեն սեփականատիրոջ կամքով Խաչատրյանի աշխատողները վերածվել են «Սթար»-ի հաճախորդների կամ, ավելի շուտ, գերիների:

Աշխատողները զրկվել են ոչ միայն ֆինանսական հնարավորություններից՝ դրամական տեսքով, ինքնուրույն, իրենց ցանկությամբ խանութներ ու ապրանքներ ընտրելու ու գնելու հնարավորությունից, այլև անգամ պարտադրված խանութում որոշակի ապրանքներ ձեռք բերելու հնարավորությունը չունեն: Այսպես, այս վաուչերով արգելվում է գնել շաքարավազ (ըստ երևույթին, «Սթարը» չունի Սամվել Ալեքսանյանի հետ), ծխախոտ (ըստ երևույթին, «Սթարը» չունի ծխախոտի հայրենական արտադրողների կամ ներկրողների հետ) և լիցքավորման քարտեր (ըստ երևույթին, «Սթարը» չունի նաև հեռախոսային օպերատորներից և ոչ մեկի հետ):

«Սթարի» ու «X գրուպի» Խաչիկի գործարքի զոհերի անհարմարությունները, սակայն, այսքանով չեն սահմանափակվում: Վաուչերի վրա նշված գումարից նվազ առևտուր անելու դեպքում մանրը չի վերադարձվում. օրինակ, եթե մարդն այդ օրը 3000 դրամի առևտուր է արել, բայց, դե, ունի միայն 5000 դրամանոց վաուչեր, տալիս է այն ու զրկվում մնացած 2000 դրամից (ի դեպ, ո՛չ «Սթարը», ո՛չ էլ «X գրուպի» Խաչիկը դրանից չեն ամաչում ու չեն կարմրում, ավելին՝ գիշերները հանգիստ քնում են, քանի որ վստահ են, որ դա բոլորովին էլ գողություն չէ), քանի որ վաուչերյան կանոններն այդպիսին են: Վաուչերի արժեքը գերազանցող գնումների դեպքում սակայն, գնորդը պարտավոր է հավելյալ գումարը վճարել դրամով:

Իհարկե, բնամթերային վճարումները նորություն չեն, դա բավական ընդունված պրակտիկա է շատ ձեռնարկատերերի կողմից: Ճիշտ է, Խաչատրյանի աշխատողները դժգոհ են, բողոքում են և այլն, բայց հարկ է արձանագրել, որ նրանք այդքան էլ արդարացի չեն իրենց մեծահոգի և շրջահայաց ղեկավարի նկատմամբ: Օրինակ, կարող էր չէ՞ Խաչիկ Խաչատրյանը վերցնել ու «ԵԹՖ»-ի իր աշխատողներին աշխատավարձին համարժեք ձու տալ և ի՞նչ. դա ավելի մեծ անհարմարություններ չէ՞ր ստեղծի: Իհարկե, կստեղծեր: Մարդիկ ստիպված ամբողջ օրն ընկած իրենց ստացած ձվերը պետք է վաճառեին՝ ինչ է թե կարողանային այլ գնումներ էլ կատարել: Կամ, կարող էր չէ՞, ենթադրենք, «Ջրաշխարհի» աշխատողներին աշխատավարձի փոխարեն լողավազանից ու սաունայից օգտվելու անվճար քարտեր տրամադրել: Այս մարդիկ էլ ստիպված ամբողջ ամիսը կանցկացնեին «Ջրաշխարհում» լողալով ու շոգեհարվելով՝ իհարկե սոված-ծարավ կարգավիճակով: Բայց տեսե՛ք, որ Խաչատրյանն իսկապես հոգատար ղեկավար է և իր աշխատողների մասին մտածելով՝ փորձել է նրանց զերծ պահել ամեն տեսակ դժվարություններից ու միանգամից ուղղորդել է քաղաքակիրթ առևտրի բոլոր պայմաններն ապահովող սուպերմարկետ: Եվ վերջապես, չի կարելի չգնահատել նաև Խաչիկ Խաչատրյան-ղեկավարի շրջահայեցությունը՝ այն, որ նա գիտակցել է, թե ում պարտքի տակ է կարելի մնալ և պարտք է վերցրել հենց «Սթար» խանութների ցանցից: Չէ՞ որ Խաչատրյանն էլ կարող էր չէ՞ մեր մյուս օլիգարխների նման, ասենք, օրերից մի օր մտնել կազինո, տանուլ տալ փողերը ու … ի՞նչ էին անելու այդ ժամանակ աշխատողները՝ այն աշխատողները, որ այսօր բողոքում են իրենց տրված վաուչերներից:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված