Անհրաժեշտ է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել․ Ռուբեն Մելիքյան
Բլոգոսֆերա
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ինչքան մտածում եմ՝ էնքան ավելի շատ եմ համոզվում, որ արամ եվրո-սարգսյանի կուսակցությունից նիկոլական ավագանի Անի Խաչատրյանի խոսքերը լիովին տեղավորվում են ՀՀ քրօր 329 հոդվածի՝ ազգային հատկանիշով ռուսների նկատմամբ խտրականություն քարոզելու հանցակազմի ներքո։
Վաղը այդ թեմայով երևի լայվ կանեմ ու կպարզաբանեմ, թե՝ ինչու։ Կպարզաբանեմ, որ այդ հոդվածը հենց այս դեպքի համար է նախատեսված, այլ ոչ թե «քաղաքական հայացքների» հատկանիշով ընդդիմադիրներին փակելու։
Կարծում եմ՝ անհրաժեշտ է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել»։
