Սարիկի ընտրությունը վտանգված է, ընկել են ցնցումների մեջ՝ հեռացնելով մյուս թեկնածուներին. հերոսի մայր
Բլոգոսֆերա
44–օրյա պատերազմում որդուն կորցրած և Արցախից տեղահանված ու Գյումրում վերաբնակեցված Նաիրա Մարգարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
Սարիկի ընտրությունը վտանգված է ընկել են ցնցումների մեջ հեռացնելով միուս թեկնածուներին հարթելով Սարիկի ճանապարհ ։
Կամ
Գյումրիում կատարվող իրադարձությունները ընդամենը հերթական շոուն են՝ ժողովրդի ուշադրությունը սահմանին տիրող իրական աղետից շեղելու համար։ Մինչ բոլորը քննարկում են տեղի ունեցածը, մեր սահմաններին վիճակը լարված է, բայց այս իշխանություններին ձեռնտու չէ, որ մարդիկ դրա մասին մտածեն։
Սա հին հնարք է․ ստեղծել արհեստական սկանդալ, որ մարդիկ մոռանան, թե իրական վտանգը որտեղ է։ Բայց մինչ մենք կուլ ենք տալիս հերթական շեղող տեղեկատվությունը, մենք կանգնում ենք ավելի լուրջ փաստի առաջ
Ժողովուրդ, ուշքի եկեք։ Մի ընկեք այս խաղերի ծուղակը։ Պահանջեք ճշմարտությունը, պահանջեք արդարություն, պահանջեք, որ ձեզ չխաբեն։ Դիմացինը թշնամին չէ, թշնամին այն համակարգն է, որ ձեզ մանիպուլյացիայի ենթարկում է՝ կոծկելով իրական խնդիրները։
