Starlink արբանյակային ինտերնետը այլեւս հասանելի է Հայաստանում․ Փաշինյան
Բլոգոսֆերա
Starlink արբանյակային ինտերնետը այլեւս հասանելի է Հայաստանում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Starlink–ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, բնության գրկում, սարերում, դաշտերում, անտառներում՝ մնալով անմիջական կապի մեջ աշխարհի եւ բնության հետ»,– գրել է նա։
