Թրամփը տեսանյութ է հրապարակել՝ խոստանալով «պաշտպանել Գրենլանդիան Ռուսաստանից»
Բլոգոսֆերա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում խոստացել է պաշտպանել Գրենլանդիան «ռուսական ագրեսիայից»։
«Գրենլանդիան բախվում է նոր մարտահրավերների՝ ռուսական ագրեսիայից մինչև չինական էքսպանսիա: Հիմա ժամանակն է միասին կանգնելու հանուն խաղաղության, անվտանգության և ապագայի: Ամերիկան Գրենլանդիայի կողմից է»,- ասել է Թրամփը տեսանյութում:
Տեսանյութը ներառում է նաև արխիվային կադրեր Երկրորդ համաշխարհային պատերազմից, երբ ԱՄՆ-ը ներկա էր կղզում:
Տեսանյութը՝ այստեղ։
