Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

«ԳԱԻ»-ի նախատոնական «50 հազարանոցները»

Վերլուծական

Նոր տարվան ընդառաջ, որպես կանոն, Ճանապարհային ոստիկանության աշխատանքն ավելի է ակտիվանում: Քաղաքացիներն էլ ոստիկանական «ռեյդերն» ընկալում են ոչ այլ կերպ, քան ամանորյա սեղանների առատության ապահովմանն ուղղված նախազգուշական միջոցառումներ: Այս օրերին «ԳԱԻ»-ն մի նոր, լրացուցիչ հաղթաթուղթ է ձեռք բերել: Արդեն երկու շաբաթ է, գուցե և ավելի, որ բանկերը տեխզննության կտրոններ չեն տրամադրում: Կտրոնը չկա՝ վերջ. դուք տուգանված եք, տուգանքը՝ 50 000 դրամ: Ներում-բեկում չկա, բացատրություններ չեն ընդունվում, հետո՞ ինչ, թե բանկերում տեխզննության կտրոններ չկան, քանի օր բան ու գործդ թողած բոլոր բանկերով ընկած փորձում ես տեխզննություն անցնել, բայց չի ստացվում:

Տեխզննությունը, ինչպես հայտնի է, ավտոմեքենաներն անցնում են տարվա մեջ մեկ անգամ: Մեր փառապանծ «գայիշնիկները», բնականաբար, ավելի քան որևէ մեկը, շատ լավ գիտեն այս փաստը: Ընդ որում, որպես կանոն, տեխզննություն անցնելու ժամանակն ընկնում է հենց տարվա վերջին ամիսներին՝ տեխզննության կտրոնների արտաքին տեսքն ամեն տարի տարբերվում է։ Հասկանալի է, որ մեր «պարապած գայիշնիկների» սրատես աչքերը հեռվից անգամ կարողանում են որսալ, թե որ վարորդներն են արդեն անցել «տեխզննություն» կոչվածը, որոնք՝ ոչ:

Այս դեպքում էլ խոսքը ոչ թե այն վարորդների մասին է, ովքեր որոշել են արհամարհել օրենքը և ուշացնել իրենց պարտականությունները կատարելը: Բոլորովին էլ ոչ: Ընդհակառակը, վարորդները գնում են բանկ, մուծում են պահանջվող գույքահարկը, մի խոսքով, անցնում համապատասխան ընթացակարգը, բայց երբ գործը հասնում է տեխզննության կտրոնը ստանալուն, որի միջոցով է միայն հնարավոր գնալ և ավտոմեքենայի սարքին լինելը ստուգել, կանգնում են փաստի առաջ՝ «կտրոններ չկան», «տպված չեն», «չենք ստացել», «վաղը գուցե լինի», «օրվա երկրորդ կեսին հնարավոր է լինի» և այսպես շարունակ՝ շուրջ երկու շաբաթ: Մի բանկ, երկու բանկ, երեք բանկ… ոչ մի բանկում տեխզննության կտրոն չկա: Կտրոնները չկան, փոխարենը «գայիշնիկները» ավելի քան կա՛ն՝ «պոստերին» են՝ հստակ ընդգծված ուղղվածությամբ. ստուգում են տեխզննության կտրոնները:

Ի՞նչ է սա՝ հատուկ դիտավորությո՞ւն, հերթական «դավադրություն» սեփական ժողովրդի նկատմամբ՝ այն էլ նախատոնական այս շրջանում, առանց այն էլ սոցիալական հազար ու մի խնդիրներ ունեցող երկրում, որտեղ շատ-շատերը դժվարանում են անգամ սեփական ընտանիքում մի փոքր տոն կազմակերպել:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ի պաշտոնե, ինչպես և սպասվում էր, ժխտեց դիտավորության առկայությունը, ավելին՝ հայտնեց, որ կտրոնների հետ «ԳԱԻ»-ն ոչ մի կապ չունի: Պարզվում է՝ կտրոնների հետ կապ ունեցողը Տրանսպորտի և կապի նախարարությունն է: Կտրոնների պատրաստման, տպագրության լիցենզիան տրվում է մրցույթով հաստատված կազմակերպությունների, ինչը, փաստորեն, հիշյալ նախարարության գործառույթների մեջ է: Հիմա ի՞նչ՝ մեղավորը Կապի ու տրանսպորտի նախարարությո՞ւնն է, ում պատճառով տուգանվում են վարորդները՝ այն էլ նման՝ շարքային քաղաքացու համար թալանին հավասարազոր չափով. 50 000 դրամը, համաձայնեք, որ բոլորովին էլ քիչ գումար չէ: Եթե անգամ մեղավորն անձամբ Գագիկ Բեգլարյանն է, որ նման թողտվություն է թույլ տվել, կարելի՞ է ասել, թե հիշյալ իրավիճակից նա որևէ օգուտ ունի: Հազիվ թե: Դժվար է հավատալ, թե 50 հազարական տուգանքներից «ԳԱԻ»-ն կարող է հոժարակամորեն «փայ տալ» իրեն նման հաղթաթուղթ տրամադրողին: Այնպես որ, միանշանակ կարելի է պնդել, որ ստեղծված իրավիճակից միակ օգտվողը «ԳԱԻ»-ն է, տուժվողը՝ էլի ու էլի տուժողի մշտական կարգավիճակ ունեցող ՀՀ շարքային քաղաքացին:

Տեխզննություն կոչվածի ամբողջ իմաստն ավտոմեքենայի սարքին լինելը ստուգելն է: Դա արվում է տարվա մեջ մեկ անգամ: Հետաքրքիր է՝ տուգանելուց զատ մեր «գայիշնիկները» գոնե երբեմն իրենք իրենց հարց տալի՞ս են՝ ո՞րն է տուգանման հապճեպության տրամաբանությունը: Եթե մեքենան անցել էր տեխզննություն, սարքին էր, ապա ի՞նչ է՝ մեր «գայիշնիկների» կարծիքով երկու շաբաթվա կամ մեկ ամսվա մեջ մեքենան միանգամից շարքից դո՞ւրս է գալու՝ ինչ է թե՝ տեխզննության նոր կտրոնը չեն տրամադրել ու չի փակցվել: Եթե ամբողջ մտահոգությունն ավտոմեքենայի համար գանձվելիք գույքահարկն է, որ վճարվող գումարի կարծես թե կեսն է կազմում, ապա դա ևս վարորդները հոժարակամորեն մուծում են, ի՞նչ կարիք կա լրացուցիչ պրոբլեմ ստեղծել՝ ինչ է թե մի թղթի կտոր ինչ-որ մի կազմակերպություն «ալարում» կամ թերանում է տպագրել ու տրամադրել բանկերին սահմանված քանակով՝ սահմանված ժամանակահատվածում:

Մեր հարգարժան ոստիկանությունն ամեն անգամ հուզվում է, երբ իր գործունեության հետ կապված ինչ-որ ոչ այդքան հաճելի բան է հրապարակվում: Իր հուզումներն այդքան բարձր գնահատող մեր հարգարժան ոստիկանությունը գոնե մի փոքր պատկերացնո՞ւմ է, թե օրական քանի-քանի հուզումներ են այս օրերին կազմակերպում իր աշխատակիցները՝ կոնկրետ հենց մեր բերած օրինակով: Հատկապես, որ սա այնպիսի հարց էր, որ հաստատ մեր կողմից ֆիքսվելուց առաջ պետք է որ մեր հարգարժան ոստիկանները ֆիքսած լինեին: Իսկ այդ դեպքում առաջին գործը, որ պետք է աներ իր քաղաքացիներին օգնելու ու պաշտպանելու առաքելություն ունեցող ոստիկանությունը, իր պաշտպանյալների կրած անհարմարությունները վերացնելն ու նոր անհարմարություններ չստեղծելը պետք է լիներ:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված