Արարատ Միրզոյանը Թուրքիայում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի տարածաշրջանի մարտահրավերների քննարկմանը
Քաղաքական
Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։ Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում:
Նշվում է, որ քննարկումն ուղիղ կհեռարձակվի։
Ինչպես արդեն հայտնել ենք, ապրիլի 11-12-ին Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին:
Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ