Վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության մեկնարկը կարող է տալ անգամ մեկ պատգամավոր․ Էդգար Ղազարյան
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ազգային ժողովի բոլոր պատգամավորները, անկախ սեռից, տարիքից, ազգային կամ կրոնական պատկանելությունից, այս կամ այն խմբակցության մեջ ընդգրկված լինելու հանգամանքից, քաղաքական հայացքներից և այլն, ունեն նույն իրավական կարգավիճակը, նույն իրավունքներն ու պարտականությունները։ Նրանցից յուրաքանչյուրը, առանձի վերցրած, ներկայացնում է ողջ ժողովրդին, կաշկանդված չէ և որոշումներ կայացնելուց պետք է առաջնորդվի սեփական խղճով և համոզմունքներով։ Վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության մեկնարկը կարող է տալ անգամ մեկ պատգամավոր։
2022 թվականի օգոստոսի 2-ից, երբ պատգամավորները ստացել են նման իրավունք, Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չի նախաձեռնել Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու գործընթաց` դրանով իսկ անվերապահ վստահություն և աջակցություն հայտնելով նրա գլխավորած կառավարությանը։
Ցանկացած պատգամավոր ցանկացած պահի կարող է վերանայել իր ներկա պրոիշխանական կարգավիճակը` վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության մեկնարկով»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)