Financial Times-ը պարզել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնանկության պատճառը
ԱՄՆ
Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը լքում է իր պաշտոնը Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ քաղաքական տարաձայնությունների պատճառով: Այս մասին գրում Է Financial Times-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
«Բրինքը աճող ճնշման է ենթարկվել Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որոնք կասկածի տակ են դրել Ուկրաինային աջակցելու նրա պատրաստակամությունը», - ասվում է հրապարակման մեջ:
Կիևում արևմտյան դիվանագետները հայտարարել են, որ Բրինքը «Կիևի շահերի կարևորագույն պաշտպանն է», հավելել Է հրատարակությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)