Շնորհակալ եմ Քսենյա Սոբչակին` իմ նախաձեռնության մասին իր հետևորդներին ներկայացնելու համար․ Վրույր Փենեսյան (տեսանյութ)
Ինչպես արդեն հայտնել ենք, ռուս հայտնի լրագրող Քսենյա Սոբչակն Ինստագրամի իր էջում և տելեգրամյան «Кровавая барыня» ալիքում անդրադարձել է «Business Partners of Armenia» ընկերության ղեկավար Վրույր Փենեսյանի՝ Մոսկվայում կայանալիք նախագծին:
«Դա բացառիկ հնարավորություն է` ծանոթանալու Հայաստանում առաջատար կառուցապատողների հետ և ձեռք բերել ուղիղ հասանելիություն երկրի լավագույն նախագծերին»,- նշել էր Սոբչակը:
Վրույր Փենեսյանն իր էջում շնորհակալություն է հայտնել լրագրողին անդրադարձի համար՝ նշելով․ «Շնորհակալ եմ Քսենյա Սոբչակին իմ և իմ նախաձեռնության մասին իր 10 000 000-անոց xenia_sobchak էջի հետևորդներին և Кровавая барыня տելեգրամյան ալիքում ինձ ներկայացնելու և նյութերը տարածելու համար»։
Հիշեցնենք, որ Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթթ Մոսկվա» 5 աստղանի հյուրանոցում ապրիլի 12-ին և 13-ին տեղի կունենա հայկական անշարժ գույքի առաջին ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Հայաստանի լավագույն նորակառույցները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)