Ռուսաստանում բացահայտել են՝ ինչպես է Զելենսկին ցանկանում «քծնել» Թրամփին
Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու խոսքերը Ուկրաինայի հակամարտությանը Ռուսաստանի կողմից Չինաստանի զինվորականների իբր մասնակցության մասին «նախապատրաստություն» են՝ «ԱՄՆ-ին քծնելու» համար։ Այս մասին հայտնել Է ՌԴ Հանրային պալատի ինքնիշխանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Ռոգովը, փոխանցում է Gazeta-ն։
«Ռուսաստանի կողմից Հատուկ ռազմական գործողությանը չինացիների իբր մասնակցության նախապատրաստումը Զելենսկու փորձն է ոչ միայն Չինաստանին ներքաշել հակամարտության մեջ, այլ, առաջին հերթին, քծնել ԱՄՆ-ին և անձամբ Թրամփին», - ընդգծել է նա։
Ըստ Ռոգովի՝ «Զելենսկին այս կերպ ցույց է տալիս Վաշինգտոնին, որ Կիևի ռեժիմը «հարմար սադրիչ է»:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել