ԱՄՆ-ում հետախուզում են հայտարարել իր երեխաներին առևանգած ուկրաինացու նկատմամբ
ԱՄՆ
Լոս Անջելեսի ոստիկանությունը ուկրաինացու նկատմամբ հետախուզում է հայտարարել իր երկու երեխաներին առևանգելու կասկածանքով, որոնց հանդեպ նա զրկվել էր խնամակալությունից։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքի քննիչները խնդրում են հանրության օգնությունը՝ 9-ամյա Ավրորա Կոլոմոեցին և նրա 7-ամյա եղբորը՝ Գրանտ Կոլոմոեցին հայտնաբերելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ երեխաներին դպրոցից տարել է նրանց կենսաբանական հայրը՝ Ռոդիոն Կոլոմոեցը, ով վերջերս է զրկվել երեխաների խնամակալությունից։ Իրավապահները ենթադրում են, որ տղամարդը կփորձի երեխաների հետ վերադառնալ հայրենիք։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)