Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. Հնդկաստան Փարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար 

Սեփականության իրավունքի պաշտպանության ՄԻԵԴ վճիռները՝ Բուլղարիայի և Հայաստանի դատական պրակտիկայի ֆոնին. «Լույս» հիմնադրամ

Քաղաքական

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2023-2024թթ. կայացրել է մի շարք վճիռներ ընդդեմ Բուլղարիայի՝ անդրադառնալով սեփականության իրավունքների խախտումներին, որոնք հիմնված են եղել ապօրինի ձեռք բերված ակտիվների բռնագանձման վերաբերյալ 2005 և 2012թվականներին ընդունված օրենքների կիրառման վրա:

Եվրոպական դատարանի այդ վճիռների հիմքում ընկած է 2021թ. «Տոդորովը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի» գործով ուղենիշային վճիռը, որին մանրամասն անդրադարձ է կատարվել «Լույս» հիմնադրամի առանձին վերլուծությամբ։ Այս վճիռները կարևոր ուղերձ են ոչ միայն Բուլղարիայի, այլև այլ երկրների համար՝ այդ թվում Հայաստանի, որոնք կիրառում են ապօրինի ակտիվների բռնագանձման օրենքներ, քանի որ դրանք ընդգծում են, որ նման կարգավորումները պետք է համատեղելի լինեն մարդու իրավունքների պահպանման միջազգային ստանդարտների հետ:

ՄԻԵԴ-ը, մասնավորապես, քննադատել է 2012թ. Բուլղարիայի օրենքով նախատեսված կարգավորումները՝ նշելով, որ գույքի բռնագանձում իրականացնելիս օրենքը չի սահմանում համապատասխան գույքի և ենթադրյալ հանցավոր վարքագծի միջև որևէ պատճառահետևանքային կապի հաստատման պահանջ:

«Յորդանովը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի» (2023թ. սեպտեմբերի 26) և «Մանդևը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի» (2024թ. մայիսի 22) գործերով ՄԻԵԴ-ը հաստատել է, որ բռնագանձման գործընթացներում բուլղարական դատարանները հաճախ չեն կարողացել ներկայացնել հիմնավորումներ այն մասին, թե ինչպես են վիճելի ակտիվները կապված եղել հանցավոր կամ անօրինական գործունեության հետ: ՄԻԵԴ-ը եզրահանգել է, որ Բուլղարիայի դատարանները պետք է սահմանեն գույքի և ենթադրյալ իրավախախտումների միջև կապը և ցույց տան, որ գույքը եղել է հանցավոր վարքագծի արդյունք: Հակառակ դեպքում, նման բռնագանձումները չեն համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) պահանջներին:

ՄԻԵԴ-ը կրկին ընդգծել է, որ սեփականության իրավունքին ցանկացած միջամտություն պետք է ապահովի արդար հավասարակշռություն հանրային և անհատական շահերի միջև՝ ընդգծելով ներպետական դատարանների պարտականությունը՝ հաստատելու պատճառահետևանքային կապը գույքի և հնարավոր իրավախախտումների միջև:

Չնայած ՄԻԵԴ վճիռներում արտացոլված այդ պարտադիր պահանջին, Հայաստանի իրավակիրառ պրակտիկայում դատարանները շարունակաբար անտեսում են այն: Դատարանները, որպես կանոն, ելնում են այն բանից, որ Հայաստանի օրենքը թույլ է տալիս գույքը բռնագանձել առանց գույքի ձեռքբերման և հանցավոր գործունեության միջև կապը հաստատելու հանգամանքի: Դատարանների նման գործելակերպը ուղղակիորեն հակասում է Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի այն հստակ պահանջին, ըստ որի` «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան»:

ՄԻԵԴ 2021թ. Տոդորովի գործով ուղենիշային վճիռը, որը  վերահաստատվել է ՄԻԵԴ 2023-2024թթ. կայացված վճիռներով,  չի սահմանափակվում միայն Բուլղարիայի 2005թ. և 2012թ. օրենքների և իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ մեկնաբանություններով, այլ արձանագրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում բոլոր այն դեպքերում, երբ տվյալ պետությունը ապօրինի գույքի բռնագանձման վարույթում չի հաստատում հանցագործության և դրա արդյունքում ստացված ապօրինի գույքի միջև պատճառահետևանքային կապը: Ակնհայտ է, որ Հայաստանի դատարանների կողմից այդ կապի անտեսումը հիմք է դառնալու ՄԻԵԴ-ում այդ որոշումները կոնվենցիայի խախտում ճանաչելու համար:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով.

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստ
Ամենադիտված