Արմեն Սարգսյանին վերագրվող խոսքերը աղավաղված են և խեղաթյուրում են խոսակցության իրական էությունը
Քաղաքական
Մամուլում շրջանառվող՝ Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանին վերագրվող խոսքերն աղավաղված մեկնաբանություններ են, որոնք խեղաթյուրում են խոսակցության իրական էությունը:
Նման հաղորդագրություն է տարածել ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակը՝ մեկնաբանելով «Ազգ» օրաթերթի հրապարակումն առ այն, որ Իրանի նախկին ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը օրերս տեսագրված հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից 6 ամիս անց Երևան այցի շրջանակում հանդիպել է նախագահի հետ, այնուհետև նրանից «պատգամ» փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Ավելի վաղ Ազգ օրաթերթը գրել էր՝ Իրանի նախկին ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը օրերս տեսագրված հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից 6 ամիս անց այցելել է Երևան, որտեղ հանդիպել է նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նա երևանյան հանդիպումից ուշագրավ մանրամասներ է ներկայացրել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ