Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. Հնդկաստան Փարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար 

Հայ ժողովուրդը ոչ թե միակողմանի զիջումներ է ցանկանում, այլ արժանապատիվ ու ներդաշնակ ապրելու հնարավորություն․ Հայկ Մամիջանյան

Քաղաքական

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբկցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստում․

«Հարգարժա՛ն նախագահող,

Հարգելի՛ գործընկերներ,

Ավելի քան 50 պետություններ և միջազգային 10 կազմակերպություններ ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունների ավարտը։ Ես այն «այսպես կոչված» եմ անվանում, որովհետև հայկական կողմի գլխավոր բանակցողի ենթադրյալ «համարձակ զիջումները» բարի կամքի դրսևորումից անդին են և նման են դավաճանության։

Բայց մենք՝ հայ ժողովուրդը, իր հետ մեր խնդիրն ինքներս կլուծենք։ Ես ուզում եմ խոսել միջազգային հանրության մասին։

Շատ դժվար է լինելու այդ հայտարարություններով պաշտպանել մեր քաղաքացիներին Ադրբեջանից արձակված գնդակներից և արկերից։ Ողջույնի այդ խոսքերը, ավաղ, չեն ավելացնելու մեր զինվորների պաշտպանունակությունը՝ դիմագրավելու ադրբեջանական ագրեսիաներին։ Այդ հայտարարությունները տուն չեն վերադարձնի Բաքվում պահվող անմեղ հայ պատանդներին և չեն կանխի նրանց դեմ իրականացվող նվաստացուցիչ դատավարական շոուները։ Ինչո՞ւ եմ ես այդքան թերհավատ։ Որովհետև ադրբեջանական զինված ուժերը յուրաքանչյուր օր կրակում են Հայաստանի սահմանին։ Որովհետև յուրաքանչյուր օր Ադրբեջանից մենք լսում ենք ագրեսիվ հռետորաբանության նոր չափաբաժին։ Որովհետև իմ հայրենակիցները հենց այս պահին տառապում են Բաքվի բանտերում։

Բայց սա ամենը չէ։ Ադրբեջանը պահանջում է, որ մենք փոխենք մեր Սահմանադրությունը, լուծարենք միջազգայնորեն ճանաչված ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափը, և Աստված գիտի՝ էլ ինչեր. ամեն օր նոր անհեթեթ պահանջներ են առաջ քաշվում։ Ի լրումն, օրեր առաջ Ալիևը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում ճանաչել ՄԻԵԴ-ի վճիռները։ Ավելի վաղ այս տարի Ադրբեջանի իշխանությունները տեղեկացրել էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեին իրենց երկրում վերջինիս գրասենյակը փակելու որոշման մասին։ Հիշեցնում եմ, որ Կարմիր խաչը միակ միջազգային կազմակերպությունն էր, որին թույլատրված էր այցելել Բաքվի բանտերում պահվող հայ պատանդներին։ Այսպիսով՝ նրանք մնում են դեմ առ դեմ՝ բռնապետի քմահաճույքներին։

Ուստի միջազգային հանրությունը, աշխարհն ունի երկու տարբերակ՝ կամ կարգի հրավիրել Իլհամ Ալիևին, կամ խոնարհվել նոր հեգեմոնի առաջ։ Ես հրաժարվում եմ խոնարհվել բռնապետի առաջ։ Հայաստանը հրաժարվում է խոնարհվել։

Ներեցեք իմ տոնայնության համար, բայց իմ ժողովրդին ներկայացնելն իմ պարտականությունն է. ես դրա համար եմ ընտրվել։ Եվ ահա, թե ինչ է ցանկանում իմ ժողովուրդը՝ արդար և հարատև խաղաղություն։ Ոչ թե միջազգային լրատվամիջոցներում վերնագրեր, ոչ թե միակողմանի զիջումներ, ոչ թե պարտադրված խաղաղություն, այլ արժանապատիվ ու ներդաշնակ ապրելու հնարավորություն։

Եվ եթե դուք հարցնեք, թե մենք ինչպես հասանք այս իրավիճակին, թե որոնք են Հարավային Կովկասում ներկա իրադրության պատճառները, թերևս պետք է նայեք ավելի լայն դիտանկյունից։ Հարցի արմատները շատ ավելի խորն են, քան կարող եք պատկերացնել։ Ես համոզված եմ, որ եթե աշխարհը պատասխանատվության ենթարկեր Թուրքիային 110 տարի առաջ իրականացրած Հայոց Ցեղասպանության համար, ապա Ադրբեջանը երկու անգամ կմտածեր՝ նախքան 2023 թվականին էթնիկ զտումներն իրականացնելը։

Շնորհակալություն»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստ
Ամենադիտված