Հայաստանը շահագրգռված է Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ. Միրզոյանը՝ Անգոլայի ԱԳ նախարարին
ՀասարակությունԱպրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անգոլայի Հանրապետության ԱԳ նախարար Տետե Անտոնիոյի հետ:
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ և հույս հայտնել, որ Աֆրիկյան միությունում Հայաստանի առաջին մշտական դիտորդի (ներկայացուցչի) նշանակումը նոր խթան կհանդիսանա այդ ուղղությամբ։ Նախարար Միրզոյանն այս համատեքստում կարևորել է նաև Աֆրիկյան միությունում Անգոլայի նախագահության ակտիվ դերակատարումը։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները՝ շեշտելով Հայաստանի և Անգոլայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությունն ակտիվացնելու, այդ նպատակով քաղաքական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։
Արարատ Միրզոյանը և Տետե Անտոնիոն մտքեր են փոխանակել բարձր տեխնոլոգիաների, թվային տնտեսության, կրթության ոլորտներում համագործակցության, ինչնաև առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունների շուրջ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ