Մալխաս Ամոյանը ևս եզրափակչում է․ ըմբշամարտի ԵԱ
Սպորտ
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) երրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ եզրափակիչ։
Հիշեցնենք, որ 1/8-ում Մալխասը հանդիպել էր լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել էր 1 րոպե 59 վայրկյան։
1/4 եզրափակչում Մալխասը 7-2 հաշվով հաղթել էր մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյին։ Իսկ 1/2 եզրափակչում Ամոյանը մրցել է Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշ Հայկ Մնացականյանի հետ և հաղթել 5-1 հաշվով։
Եզրափակչում Մալխասը կմրցի վրացի Ռամազ Զոիձեի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)