Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. Հնդկաստան Փարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար 

Վարչապետը ծանոթացել է Սյունիքում իրականացված և ընթացող ծրագրերին, մասնակցել Էկոպարեկային ծառայության մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը

Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ, ծանոթացել իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետի առաջին կանգառը եղել է Որոտան-Խոտ ավտոճանապարհը, որտեղ ծանոթացել է 10.3 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 4 մլրդ 198 մլն դրամ է: Զեկուցվել է, որ ճանապարհի 8,7 կմ հատվածում առաջացել է բնական սողանք, որը դարձել է աշխատանքների վերջնաժամկետների ձգձգման պատճառ։ Նիկոլ Փաշինյանը  եղել է այդ հատվածում, ծանոթացել տեղի ունեցած փլվածքի հետևանքով  առաջացած խնդիրներին և առաջարկվող լուծումներին: Նշվել է նաև, որ Խոտից դեպի Որոտան (Մ-2) հատվածի առաջին 7.2 կմ հատվածում արդեն իսկ տեղադրված է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, իսկ փլուզված հատվածի շրջանցող տեղամասի հողային աշխատանքներն ավարտված են:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կապան` նոր հիմնված հանգստի գոտի: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 89 մլն  դրամ, որից ավելի քան 49 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:

Երկրի ղեկավարին ներկայացվել են Կապան քաղաքի թունելից մինչև Բաղաբերդ թաղամասի միջնամասը` 7,4 կմ հատվածում, փողոցային լուսավորության համակարգի կառուցման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 149 մլն դրամ է, պետության մասնաբաժինը կազմել է  70%՝ 104 մլն դրամ։ Արդյունքում՝ Կապանում տեղադրվել են երկկողմանի 249 լուսատուներով մետաղական հենասյուներ: 

Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կապանի հիմնանորոգված թիվ 1 մանկապարտեզ: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 377 մլն դրամ, որի է 80%-ը՝ ավելի քան 302 մլն դրամը, հատկացրել է Կառավարությունը։ Մանկապարտեզը նախատեսված է 170 երեխայի համար: 

Վարչապետը Կապանում մասնակցել է նաև Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը: 

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, դիմել միջոցառմանը ներկա օրենսդիր, գործադիր, իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, Էկոպարեկային ծառայության աշխատակիցներին, կապանցիներին, շնորհավորել նրանց Էկոպարեկային ծառայության նորամուտի առիթով և նշել. «Մենք արդեն մի քանի տարի քննարկում ենք այս փոփոխությունը, այս նոր ինստիտուտի ներդրումը, և ահա, այն առաջինն իրականություն է դառնում Սյունիքի մարզում: Կարծում եմ՝ սա շատ կարևոր իրադարձություն է: Ուզում եմ ընդգծել՝ այն փոփոխությունները, բարեփոխումները, որ անում ենք, առաջին հերթին վերաբերմունքի փոփոխության մասին են»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա վերաբերմունքի փոփոխություն է մեր շրջակա միջավայրի, պետության և պետական ինստիտուտների նկատմամբ:  

Վարչապետն ընդգծել է, որ ենթակառուցվածք ստեղծելուն զուգահեռ, չափազանց կարևոր է նաև պատասխանատվության զգացումը. «Եվ ես ուզում եմ համոզվել, որ Էկոպարեկային ծառայության յուրաքանչյուր աշխատակից, ունենալով նոր կառույց, ունենալով նոր աշխատանքային գործիք, ունենալով նոր ավտոմեքենա, պետք է ունենա նաև նոր պատասխանատվություն, որպեսզի պահպանի Հայաստանի Հանրապետության անտառը Հայաստանի քաղաքացիների համար։ Այս ծառայությունը նրա մասին չէ, որ մենք ուրիշներին չթողնենք, որ անտառը կտրի, որպեսզի մենք ավելի հաջողված կտրենք։ Այս ծառայությունը նրա մասին է, որ ծառի, անտառի, բնության, կենդանու, շրջակա միջավայրի նկատմամբ պետք է փոխվի մեր վերաբերմունքը և պետք է փոխվի մեր պատասխանատվությունը, և ուրիշ տարբերակ չկա»։ 

Նիկոլ Փաշինյանը նաև հավելել է. «Իհարկե, ես չեմ ասում, որ այսպիսի մի արարողությամբ ամեն ինչ մի վայրկյանում միանգամից փոխվելու է: Ոչ, որովհետև իներցիան հաճախ շատ անհաղթահարելի ուժ է, բայց մենք պետք է լինենք հետևողական, սկզբունքային, մենք պետք է մեր սխալներից դասեր քաղենք և պետք է պատասխանատվություն ունենանք մեր քաղաքացիների և մեր սերունդների նկատմամբ»: 

Երկրի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում բոլոր մարզերում կստեղծվեն Էկոպարեկային ծառայություններ, որոնք կիրականացնեն անտառների պահպանության 24-ժամյա ծառայություն: Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել ծառայության աշխատակիցներին այդ կարևոր գործում:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ միջոցառումն ավարտվել է Էկոպարեկային ծառայության գործառնական ավտոմեքենաների ցուցադրությամբ, որոնք հագեցած են տեխնիկական անհրաժեշտ  միջոցներով: Պետական բյուջեի միջոցներով ձեռք են բերվել, մասնավորապես՝ 22 հատ «Իսուզու դե մաքս» մակնիշի ամենագնաց մեքենաներ  331,8 մլն  դրամ արժողությամբ: Ընդհանուր առմամբ, Էկոպարեկային ծառայության ստեղծման համար պետական բյուջեի միջոցներից հատկացվել է  660 մլն  484 հազար  դրամ, իսկ  միջազգային գործընկերների աջակցությունը կազմել է  ավելի քան  64 մլն դրամ: 

Երկրի ղեկավարին ներկայացրել են նաև Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության Կապանի տեղամասի վերանորոգման աշխատանքները: Կապան, Գորիս քաղաքներում և Շվանիձոր բնակավայրում իրականացվել են ծառայության Սյունիքի մարզային վարչության 3 տեղամասերի վերանորոգման, զենքի պահասենյակների և անհրաժեշտ այլ գրասենյակային գույքով և տեխնիկայով կահավորման աշխատանքներ, որի համար հատկացել է  70 մլն 419 հազար 800  դրամ: 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստ
Ամենադիտված