Կենդանակերպի երեք նշանների կյանքում կանխատեսվում է կտրուկ շրջադարձ օգոստոսի 19-ից սկսած Հայտնի թենիսիստը մրցաշարի ժամանակ ուշագնաց է եղել Հալաբյանում հայտնաբերված նորածին աղջկան` Սոսեին փողոցում թողած անձին ոստիկանությունը դեռ չի հայտնաբերել Բժիշկ Մյասնիկովը նշել է երիտասարդների մոտ քաղցկեղի և սրտի կաթվածի հիմնական պատճառը Անոմալ շոգ եղանակի պատճառով մահերը գերազանցել են 4 հազարը Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք Օգոստոսը անակնկալներ է պատրաստում. այս կենդանակերպի նշանների համար ամռան ավարտը ճակատագրական կլինի Մոսկվան հույս ունի Բաքվի հետ երկխոսություն ծավալել Ռուսաստանի դեմ ուղղված ոչ բարեկամական թեզերի շուրջ․ Զախարովա Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել 14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday» առցանց մրցաշարում հաղթանակ է տարել Մագնուս Կարլսենի նկատմամբ Շիրակի պետական համալսարանի ռեկտորը Գյումրիում վրաերթի է ենթարկել հետիոտնին Մեր ավագ որդին՝ Լևոնը, պատվով ծառայեց և վերադարձավ տուն. թող բոլոր զինվորները առողջ և ապահով վերադառնան. Անահիտ Ավանեսյան (տեսանյութ) 

Երբ քաղաքապետն ընդամենը տոնածառի լույսեր վառող է

Քաղաքական

Երեկ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կատարեց քաղաքապետական իր պարտականություններից ամենանվիրականը՝ վառեց գլխավոր տոնածառի լույսերը: Իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանի սրբազան պարտականությունները, ինչպես հայտնի է, տոնածառի լույսեր վառելը, ծառ ու ծաղիկներ տնկելն են: Մասնագիտությամբ գյուղատնտես Տարոն Մարգարյանը հենց սրանում է տեսնում Երևանի քաղաքապետ լինելու իր կոչումը: Բայց, պարզվում է, միայն սրանով Մարգարյան Տարոնի տեսլականները չեն ավարտվում: Բավական ժամանակ համառորեն շրջանառվող տեղեկություններով՝ Տարոնը «ոսկե ձկնիկից» այլ ցանկություններ է պահանջում ի կատար ածել:

Տարոնի ամբիցիաներն արդեն քաղաքապետարանը տվել-անցել են, քաղաքապետությունն արդեն շատ ու շատ նեղ է այս անձնավորության համար: Քաղաքապետը մերձավորների շրջանում հայտարարում է, թե շուտով թողնելու է քաղաքապետարանը, քանի որ ուղևորվելու է կառավարության շենք. իր տեղը վարչապետի կաբինետն է՝ էլ ո՞վ, եթե ոչ ինքը կարող է ավելի լավ կառավարել երկիրը, չէ՞ որ քաղաքապետության շրջանում արդեն ապացուցեց, որ իրենից լավ ծաղիկ տնկող քաղաքապետ չկա, բնական է, որ վարչապետության օրոք էլ կապացուցի, որ էլի՛ իրենից լավ ծաղիկ տնկող վարչապետ չկա, չի՛ եղել ու չի էլ լինի: Բայց եթե ոմանց թվում է, թե մարգարյանական ամբիցիաները հենց սրանով ավարտվում են, չարաչար սխալվում է: Վարչապետի կաբինետն էլ Տարոնի վերջին կանգառը չէ. նա համոզված է, որ ինքը 2018թ. նախագահն է: Բնականաբար, նախագահության ժամանակ էլ Տարոնը կապացուցի, որ ծաղիկ տնկելու գործում իրեն հավասար նախագահ աշխարհում ոչ եղել է, ոչ էլ կլինի:

Ամբիցիաներ բոլորն ունեն: Բայց մի բան է մի փոքր հիմք ունեցող ամբիցիա ունենալը, մի բան՝ որոշակի ճանապարհ անցած մեկի ամիբիցիաները, մեկ այլ բան՝ տարոնմարգարյանականը: Հատկապես, երբ այդ ամբիցիաները ոչ թե պարզապես հոգում պարփակված երազանքներ են, այլ արդեն այն աստիճանի են հասունացել, որ իրենցով են արել տիրոջն ու դարձել վերջինիս առօրյայի անբաժանելի մասը՝ պարտադրելով շրջապատին էլ ամբիցիաների տիրակալին վերաբերվել այնպես, ինչպես ինքն է իրեն պատկերացնում իր սեփական ամբիցիաներում: Այդպես, արդեն իսկ իրեն վարչապետ ու նախագահ պատկերացնող Տարոնը, վարչապետի ու նախագահի անձի մասին ունեցած պատկերացումներից ելնելով, ստիպում է բոլորին՝ իր հետ հարաբերվել միայն ու միայն վարչապետական ու նախագահական աթոռ զբաղեցնող անձնավորության հետ հարաբերվելու արարողակարգի համաձայն: Բայց թե կոնկրետ ո՞ր վարչապետի ու ո՞ր նախագահի՝ հայտնի չէ: Ըստ երևույթին, հաջորդ վարչապետ ու նախագահ՝ Տարոն Մարգարյանի: Այդպես, նշանակված հանդիպման եկած յուրաքանչյուր ոք պարտավոր է ոչ պակաս, քան մեկ, մեկ ու կես ժամ սպասել ընդունարանում՝ ընդգծելու համար քաղաքապետի անձի ոչ երկրային լինելը:

Նախկին քաղաքապետերից յուրաքանչյուրը շփման յուրահատուկ կուլտուրա ուներ, բայց նախորդներից և ոչ մեկը տարոնական մեծամտությանը հասնող մեծամտություն դեռ թույլ չէր տվել: Տարոնի շնորհիվ անգամ քաղաքապետ Երվանդ Զախարյանին են արդեն նոստալգիայով հիշում քաղաքապետարանում. Զախարյանն, ասում են, բավական «պունկտուալ» վարչարար էր: Կարեն Կարապետյանը, ով հրաժարականից հետո Տարոնին ասում է, թե իմ մարդկանցից ով քեզ հարմար չէ, ասա՝ ինձ հետ միասին հրաժարական տա, իսկ Տարոնը թե՝ չէ, ոնց թե, բոլորն էլ կաշխատեն, բայց հենց հաջորդ օրն ինքն է կանչում Կարապետյանի կադրերին ու ստիպում հրաժարական գրել՝ փորձելով գոտկատեղից ներքև խփել նախորդին, հենց այդ Կարեն Կարապետյանը դեռ մի բան էլ կաբինետից դուրս էր գալիս ու ընդառաջ գնում հյուրին՝ րոպե անգամ չսպասեցնելով: Նույնիսկ տեղ-տեղ աստղային հովերով տարված Գագիկ Բեգլարյանն էր Մարգարյանի հետ անհամեմատելի մարդկանց հետ իր հարաբերություններում: Բայց եթե Զախարյանի, Բեգլարյանի, Կարապետյանի դեպքում ինչ-ինչ ամբիցիաներն էլի ինչ-որ տեղ կարելի էր կուլ տալ՝ գործ ունեիր ճանապարհ անցած մարդկանց հետ, ապա Տարոնի պարագայում մարդիկ, հայտնվելով ակնհայտ ստորացուցիչ վիճակներում, պարզապես շփոթմունքի մեջ են ընկնում: Հատկապես, երբ սկսում են սթափ գնահատել, թե ինչպես գյուղատնտես Տարոնը հայտնվեց քաղաքապետարանում և թե ինչ է տվել քաղաքին նրա պաշտոնավարումը:

Այդ նույն մարդիկ բավական լավ հիշողություն ունեն և շատ լավ հիշում են, թե ինչպես էր Հայաստանի Հանրապետության ամբողջ կառավարությունը թևերը քշտած աշխատում, ինչ է թե՝ վարչապետի բալեն որոշել էր թաղապետ դառնալ: Ինչպես էր երկրի բյուջեն ուղղվում հենց վարչապետի որդու ղեկավարած Ավան համայնք, որտեղ դարձյալ Տարոնի քաջագործությունները սահմանափակվեցին «գյուղատնտեսությամբ» (Տարոն Մարգարյանն ավարտել է Գյուղատնտեսական ակադեմիան՝ գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ), այսինքն՝ ծաղիկ տնկելով: Այդ ընթացքում արդեն «փիառշիկների» մի ամբողջ թիմ լծված էր Տարոնից քաղաքական գործիչ կերտելու գործին: Դա շարունակվեց նաև երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո: Մարգարյանի ընկերները, նրա հանդեպ տածած հարգանքից ելնելով, շարունակեցին որդուն տեղ տալ: Հենց միայն ու միայն Մարգարյանի հիշատակի շնորհիվ էլ Տարոնին դարձրին փոխքաղաքապետ:

Գագիկ Բեգլարյան-Տարոն Մարգարյան քաղաքապետ-փոխքաղաքապետ զույգի PR-ն իրականացվում էր «վատ ոստիկան-լավ ոստիկան» դերաբաշխումով. ինչքան պայթյունավտանգ, իր մեջ դժգոհության էլեմենտներ պարունակող գործ կար, Բեգլարյանը վերցնում էր իր վրա՝ դրական փիառ ապահովող միջոցառումները հանձնելով Տարոնին: Հենց նման մեթոդներով էր, որ այս տարիների ընթացքում ապահովվեց Տարոն Մարգարյան թագակիր ասպետի սահուն վերելքը: Այս ընթացքում դեռ ոչ մի անգամ որևիցե մեկի կողմից լուրջ ինչ-որ քննադատություն չի էլ եղել այս անձնավորության մասին, ինչն էլ, փաստորեն, հիմք է տվել ամեն ինչ պատրաստի ստացածին երևակայել, որ այդ ամենը հենց իր «պոչի հովն է»:

Երևանի քաղաքապետարանն արդեն վաղուց վերածվել է «Ավան ՍՊԸ»-ի: Ինչպես և ենթադրելի է նման անձանց պարագայում, Տարոնն իր շուրջն է հավաքել բացառապես իրենից ցածր գաղափարական, կրթական, բարոյական մակարդակ ունեցող ավանցիների: Քաղաքապետարանում մնացած պրոֆեսիոնալների գնահատմամբ՝ քաղաքապետարանի մակարդակն արդեն անգամ Ավանի թաղապետարանի մակարդակն էլ չունի՝ որևէ ծրագիր, լուրջ քաղաքաշինական նախագիծ, ոչ մի նոր բան չի էլ կազմվում, որևէ՝ քաղաքային տնտեսությանը վերաբերող գործ չի ձեռնարկվում: Քաղաքապետը բավարարվում է ծաղիկ տնկելով և դրա վրա Տիգրան Մեծին արժանի PR կազմակերպելով: Ի դեպ, հարկ է նշել, որ անգամ ծաղիկ տնկելը Տարոնի շնորքը չէր. ջերմոցային տնտեսությունը ձևավորվեց Բեգլարյան-քաղաքապետի պաշտոնավարման շնորհիվ. այն ժամանակ էր, որ քաղաքապետը հասկացավ, որ ավելի լավ է քաղաքապետարանն ունենա իր սեփական ջերմոցները, քան ինչ-որ մեկից գնի ծաղիկներ: Հոլանդիայից բերվեցին ծաղիկների սերմեր ու վերջ. ամեն ինչ դեռ երկու տարի առաջ էր կազմ ու պատրաստ, բավական էր մի Վարուժ, որ հոգ տաներ ջերմոցներին ու վերջ: Բայց Տարոն Մարգարյանը գտավ, որ մի Վարուժը բավական չէ, իրենք էլ պակաս վարուժներ չեն և պետք է ամբողջ քաղաքապետարանը լծվի վարուժության սրբազան գործին:

Այդպես, այսօր քաղաքային տնտեսությունը ողբալի վիճակում է, քաղաքում, կարելի է ասել, չկա նորմալ ջրահեռացում (բավական է մի կես ժամ անձրև տեղա՝ փողոցները հայտնվում են կաթվածահար վիճակում), «Երևան Ջուր»-ը շարունակում է աշխատել մեծ կորուստներով, սանմաքրման աշխատանքները տարիներ շարունակ նույն անհուսալի մակարդակին են (դեռ Բեգլարյանի օրոք հիմք դրվեց աղբահանության կարգավորմանը, ԱԺ-ն օրենքը ընդունեց, որից հետո արդեն Կարեն Կարապետյանի օրոք պետք է տենդեր հայտարարվեր, աղբահանությունը հանձնվեր հատուկ կազմակերպությունների, սակայն Տարոնն այդ ամենը սառեցրեց, հասկանալի է՝ ինչու. ըստ երևույթին, չկարգավորված վիճակում ավելի հեշտ է գումարներ յուրացնել), քաղաքում՝ հատկապես կենտրոնում կոյուղու հարցը այդպես էլ մնում է բաց, քաղաքային տրանսպորտը խայտառակ վիճակում է, վերելակային տնտեսությունը սարսափելի… Այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել, բայց սրանցից ամեն մեկը մի առանձին թեմա է և լուրջ ուսումնասիրության առարկա, որոնց դեռ հերթով կանդրադառնանք:

Մարգարյան քաղաքապետի խայտառակ աշխատանքի վերջին ամենավառ վկայությունը, բնականաբար, տեղացած ձյունն էր, որից հետո ավելի քան ակնառու դարձավ, թե ինչ ասել է անհիմն PR, երբ ամիսներ շարունակ հավաստում են, թե այսքան գումար է դուրս գրվել, այսքան մեքենա ենք գնել ձյան մաքրման աշխատանքները կազմակերպելու համար, այսքան աղ ու ավազ ունենք, բայց բավական է մի փոքր՝ այն էլ հայաստանյան, ո՛չ սիբիրյան ձյուն տեղա, ու վերջ՝ երթևեկությունը կաթվածահար է լինում, մայթերն անցորդների համար վերածվում են վտանգավոր կածանների: Ստեղծված խայտառակ վիճակից մի կերպ դուրս գալու համար քաղաքապետի կարգադրությամբ վարչական շրջանների աշխատակիցներին էին քշում փողոցները մաքրելու, այն էլ՝ աշխատանքային ժամին, առանց վճարի: Բայց այս ամենը Տարոն Մարգարյանին կարծես թե չի էլ վերաբերում, քանի որ նման քաղաք ունենալով հանդերձ, Մարգարյանն իրեն շարունակում է զգալ թագակիր ասպետ, շարունակում է նույն արքայական ամբիցիաներով առաջնորդվել, ինչի վկայությունը երեկվա տոնածառի վառելու նախերգանքն էր. ամբողջ երկու րոպե Տարոնը ստիպեց բոլորին սպասել իրեն՝ հուսալով, որ այդ ընթացքում ծափահարությունները կվերածվեն օվացիաների, ինչը սակայն չեղավ: Դրանից հետո միայն քաղաքապետը հարկ համարեց պուլտը վերցնել ձեռքը և վառել դեռ Բեգլարյանի օրոք գնված տոնածառի լույսերը (թե ինչի վրա են ծախսվել դուրս գրված միլիոնները՝ ավելի լավ գիտեն քաղաքապետարանում, ըստ երևույթին, մի երկու չինական լույսերի (հիմնական լուսավորումը քաղաքապետարանը դարձյալ ժառանգել է նախորդներից), և Հյուսիսային պողոտայում տեղադրված բուդկա-կրպակների՝ երրորդմասցի բուդկչիներով ու աստղաբաշխական գներով ծախվող ապրանքներով լցված: Օրինակ` երեկ «Բեկոն»-ի փայտե տնակ-բուդկայում հավի հոթ-դոգը վաճառվում էր 500 դրամով, մեկ այլ բուդկայի մեջ քաղցրավենիքն արժեր 1000 դրամ և այդպես շարունակ: Երբ տեղադրվեցին փայտե տնակները, թվում էր, դրանք պետք է տոն ապահովեին, ներսից, ասենք, Ձմեռ պապիներ ու Ձյունանուշիկներ ինչ-որ անակնկալներ մատուցեին, հյուրասիրեին, կամ գոնե հետաքրիքր ինչ-որ բան հրամցնեին, բայց երեկ պարզվեց, որ, ո՛չ. նույն Հյուսիսային պողոտայում ավելի քան քաղաքակիրթ առևտուր ապահովող «Մոսկվիչկա» սուպերմարկետի հարևանությամբ պարզապես դախլ-կրպակներ են դրվել, որոնց ներսում ուղղակի ինչ-որ՝ Ամանորի հետ ոչ մի կապ չունեցող առևտրականների են նստեցրել ու վերջ):

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կենդանակերպի երեք նշանների կյանքում կանխատեսվում է կտրուկ շրջադարձ օգոստոսի 19-ից սկսած Հայտնի թենիսիստը մրցաշարի ժամանակ ուշագնաց է եղել Ուկրաինացիները հաշտվել են տարածքների կորստի հետ. վերլուծաբանՀալաբյանում հայտնաբերված նորածին աղջկան` Սոսեին փողոցում թողած անձին ոստիկանությունը դեռ չի հայտնաբերել Պենտագոնը հանձնարարել է ԱՄՆ-ի տասնյակ համալսարաններին զեկուցել Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի և Իրանի համալսարանների հետ համագործակցության մասինԲժիշկ Մյասնիկովը նշել է երիտասարդների մոտ քաղցկեղի և սրտի կաթվածի հիմնական պատճառը Անոմալ շոգ եղանակի պատճառով մահերը գերազանցել են 4 հազարը Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք Էլբրուս բարձրանալիս` ութ զբոսաշրջիկ անհետացել էՕգոստոսը անակնկալներ է պատրաստում. այս կենդանակերպի նշանների համար ամռան ավարտը ճակատագրական կլինի Սև ծովում հարձակվել են հունական տանկերի վրաՄոսկվան հույս ունի Բաքվի հետ երկխոսություն ծավալել Ռուսաստանի դեմ ուղղված ոչ բարեկամական թեզերի շուրջ․ Զախարովա Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն արձագանքել է ՌԴ-ի՝ Ուկրաինայի հանցագործություններին մեղսակցության մասին հայտարարությանըԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել 14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday» առցանց մրցաշարում հաղթանակ է տարել Մագնուս Կարլսենի նկատմամբ Իսրայելի պաշտպանության բանակը չի հեռանա Գազայի հատվածի «դեղին գծից». Նեթանյահուի խորհրդական ԳենդելմանՇիրակի պետական համալսարանի ռեկտորը Գյումրիում վրաերթի է ենթարկել հետիոտնին Մեր ավագ որդին՝ Լևոնը, պատվով ծառայեց և վերադարձավ տուն. թող բոլոր զինվորները առողջ և ապահով վերադառնան. Անահիտ Ավանեսյան (տեսանյութ) Չինաստանը 800 ուղևոր տեղավորող հսկայական ինքնաթիռ է կառուցումԼիտվայի սահմանապահ ծառայության ղեկավարը սահմանին տեղի ունեցած միջադեպի պատճառով` հրաժարական է տվել Հարավային Սուդանը մտադիր է ընտրություններից առաջ հրաժարվել մարդահամարից39-ամյա տղամարդը տարեց կանանց պարանոցներից պոկել տարել է ոսկյա շղթաներ. նա ձերբակալվել է (տեսանյութ) Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ին Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել Իտալիան հերքում է Ռուսաստանի մասնակցությունը զինամթերքի գործարանում տեղի ունեցած պայթյունինԶելենսկին Ռադային է ներկայացրել պաշտպանության և արտաքին գործերի նախարարների թեկնածությունները Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան հանդես են գալիս նոր, արդար աշխարհակարգի ստեղծման օգտին. ԼավրովԲացահայտվել է Եգիպտոսի Բեկյալ բուրգի մոտ գտնվող խորհրդավոր կառույցների հնարավոր նշանակությունըՉինաստանի տնտեսությունում վտանգավոր միտումներ են նկատվում․ The TelegraphԿանադան և ԱՄՆ-ն չեն կարողանում պայմանավորվել ավտոարդյունաբերության ոլորտում մաքսատուրքերի շուրջՋուր հավաքեք, Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուՇաքարավազի համաշխարհային գները հասել են 2025 թվականի մայիսից ի վեր առավելագույն մակարդակին Ֆինլանդիայի նախագահ Ստուբը մատնանշել է Ռուսաստանի հարևան երկրների կարևոր դերը«Ինձ տեղափոխեցին հիվանդանոց»․ ինչ է պատահել Ելենա Բորիսենկոյի հետ (տեսանյութ) «Գմփոց լսվեց, մեկն ասում էր օգնեցեք-օգնեցեք». մանրամասներ Նոր Հաճնի ողբերգական դեպքից (տեսանյութ) Թրամփի ժողովրդականության վարկանիշը ամերիկացիների շրջանում հասել է պատմական նվազագույնի«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Ֆիլիպիններում դպրոցում յոթերորդ դասարանցին կրակ է բացել. կան զոհերՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից Discord հարթակը 13-ամյա աղջկա մահից հետո դադարեցրել է ուղիղ հեռարձակումներըԱրևմուտքը չի կարողանա օգնել Ուկրաինային հաղթանակ տանել. ՌիտտերOpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ «Փակեք ԱԷԿ-ը, մենք հոսանք կտանք»․ Ալիևի առաջարկի հետևում ի՞նչ է թաքնված (տեսանյութ) Գվարդիոլայի անկեղծ խոստովանությունը․ «Ես ամուսնալուծվել եմ մոլորակի ամենագեղեցիկ կնոջից»Փորձագետը բացատրել է՝ ինչու չի կարելի տաք սնունդը դնել սառնարանՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներ Աշխարհի ամենագունեղ 8 շենքերը․ ճարտարապետություն, որտեղ գույնը գլխավոր դերում էԳիտնականները դիզելային վառելիքից ծծմբի ավելի քան 99 տոկոսը հեռացնելու մեթոդ են մշակելՍանդուն կասկած է հայտնել, որ անօդաչու սարքերը պատահաբար են թռչում ՄոլդովաԱլեն Սիմոնյանը ընդդիմությանը խորհուրդ տվեց «չբզբզալ»
Ամենադիտված