Հարձակվում են Հայաստանի վրա, դուք լռում եք. Ձեզ կաշառե՞լ են. գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ ՀԱՊԿ-ին (տեսանյութ)
ՔաղաքականՀայաստանը, որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության լիիրավ անդամ, պետք է բողոք ներկայացնի ՀԱՊԿ ղեկավարությանը՝ պահանջելով կատարել Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի դրույթները և դուրս շպրտել ադրբեջանական օկուպացիոն զորքերը ՀՀ տարածքից, Euromedia24-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ (1992-95թթ.), պաշտպանության նախարարի նախկին պաշտոնակատար (1993թ.), Ռուսաստանի ցամաքային զորքերի վետերանների խորհրդի պատվավոր նախագահ, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը 2021 թ. մայիսին և 2022 թ. սեպտեմբերին Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով օկուպացրել է ՀՀ ավելի քան 200 քառ. կմ տարածք:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արամ Սարգսյան


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)