Ժողովուրդ ջան, փորձեք դուք էլ իմ վիճակի մեջ մտնել. անհետ կորած երեխայի հայր
Հասարակություն
Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում մայիսի 4-ից անհետ կորած երկու տարեկան Տիգրանի հայրը՝ Նորայր Պետրոսյանը խնդրանքով դիմում է սոցիալական ցանցերի օգտատերերին, ԶԼՄ-ներին՝ անհիմն, համացանցից վերցրած տվյալները որպես իրողություն մի ներկայացրեք։
«Դա խնդրանք, ժողովուրդ ջան, ձեր սաղի ցավը տանեմ, ձեզանից շատ գոհ եմ։ Բայց փորձեք դուք էլ իմ վիճակի մեջ մտնել։ Մի հրապարակեք նման բաներ, որ կարող է խանգարել գործին»,-այսօր ասել է նա Armlur-ի հետ զրույցում։
Նրա խոսքով, իրավապահների հետ են համագործակցում, բոլորը գիտեն՝ ինչ անել, ինչպես անել։
«Առանց ինձ հետ ճշտելու բաներ մի հրապարակեք»,-ասել է Տիգրանի հայրը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)