Պատրաստվում եմ վաղն ԱԺ–ում քննարկել Փաշինյանի իմպիչմենտին վերաբերող հարցերը․ ներկա կլինի նաև Ռուբեն Ռուբինյանը․ Ղազարյան
Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Ազգային ժողովում հայտարարված քաղաքացիների ընդունելության շրջանակներում 2025 թվականի մայիսի 12-ին ժամը 11։00-13։00 հերթագրվել եմ մասնակցելու ընդունելության Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով անդամների հետ, իսկ նույն օրը ժամը 14։00-16։00 հատվածում՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ։ Նրանց հետ պատրաստվում եմ քննարկել Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու (իմպիչմենտին) վերաբերող հարցերը։ Եթե այդ հանդիպումները հետաքրքիր են ԶԼՄ-ներին՝ լուսաբանելու համար, ապա ես միայն շնորհակալ կլինեմ»։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը