Վանաձորում փողոցի նոր վերանորոգվող հատվածում ի սպառ բացակայում է ջրահեռացման համակարգը․ ահազանգ բնակչից
Հասարակություն
Վանաձորի բնակիչ Աննա Հովհաննիսյանն իր էջում գրում է․
«Վանաձորի Աղայան փողոցի նոր վերանորոգվող հատվածում ի սպառ բացակայում է ջրահեռացման համակարգը: Դա էլ մի կողմ, մայթն այնքան նեղ է և մոտ փողոցին, որ մինչև հասա ընկերուհուս տուն, անցնող մեքենաները մի 10 անգամ ջրեցին...
Վանաձորի համայնաքապետարան, ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմ, խնդրում եմ` այս հարցին հրատապ լուծում տաք:
Սիրելի վանաձորցիներ, մեր քաղաքին տեր կանգնեք»։
