Կինը մտել է զուգարան և դուրս եկել խցիկից քաղաքի մյուս ծայրում
Այլ
Չինաստանում զուգարանի խցիկը, որում մարդ է եղել, պատահաբար տեղափոխել են մեկ այլ վայր։ Այս մասին հաղորդում է «Ջեմ Փրես»-ը։
Կինը մտել է հասարակական զուգարան, երբ հանկարծ բեռնամբարձիչ է մոտեցել խցիկին, բարձրացրել այն և դրել հարթակի վրա։ Աշխատողները չգիտեին, որ ներսում մարդ կա։ Բեռնատարն այդպես ճանապարհ է ընկել։
Կինը կարողացել է զուգարանից դուրս գալ միայն մի քանի տասնյակ կիլոմետր անցնելուց հետո։ Կնոջ վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ