Դատախազության միջամտությամբ Արարատի համայնքին է վերադարձվել քաղաքային զբոսայգու ևս մեկ հողատարածք Վարդան Ղուկասյանի գործով ավարտվել է վկաների հարցաքննությունը. ԱՄՆ-ն շտապ կոչով դիմել է Ռուսաստանին (տեսանյութ) Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ. քննարկվել են պետական աջակցության ծրագրերը ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի նաև «Թեհրանի գնդակոծման համար». Զախարովա Հայաստանը քննարկում է թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանումը ԱՄԷ շուկա Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել Լյուիս Հեմիլթոնը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի հետ հանգստից (Լուսանկարներ) Արտաշատի և Ապարանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հանձնվել է զենք-զինամթերք Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը Թուրքիան մաքսային համակարգում ներդրել է Հայաստանի պաշտոնական երկրի կոդը «88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը վերսկսում է աշխատանքը Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ» 

Ծանրամարտը տարել է միայն առողջությունս, նյարդերս ու երիտասարդ տարիներից ժամանակահատված, բայց հենց այդ ամենը պետք է տաս ինչ-որ բան ստանալու համար. Սիմոն Մարտիրոսյան

Սպորտ

Հայկական ծանրամարտը տարիներ շարունակ աշխարհում լավագույններից է, այժմ էլ նոր սերնդի, նոր անունների կողքին դեռևս իրենց խոսքն են ասում ավագ սերնդի ներկայացուցիչները: Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու բազմակի մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը քաշը փոխելուց հետո նորից վերադարձել է «իր սիրելի» քաշային կարգ և այստեղ կրկին Եվրոպայի առաջնության մեդալակիր է: 

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում Մարտիրոսյանը խոսել է Եվրոպայի առաջնության, իր հետ նույն քաշային կարգում հանդես եկող Գարիկ Կարապետյանի, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բաց թողած ոսկու ու «սպորտային քաղցի» մասին: 

-Սիմոն, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար: Սկսելով վերջին մրցաշարից, որը Եվրոպայի առաջնությունն էր, և որին մասնակցեցիք Ձեր «հին ու սիրելի» քաշային կարգում՝ պիտի խնդրեմ, որ գնահատեք Եվրոպայի առաջնությունը, ինչպիսի՞ն էր այն ընդհանուր առմամբ: 

-Եթե գնահատական տամ իմ կատարած աշխատանքին ու գնահատեմ 10 բալային համակարգով, ապա 2 կամ 3: Քանի որ Եվրոպայի առաջնությունում իմ բարձրացրած քաշերը շատ փոքր քաշեր էին ինձ համար:  Այդ քաշերը բավարար էին այն առումով, որ Եվրոպայի առաջնությունից առաջ ոտքիս մկանը կտրեցի ու դրանից հետո բավականին երկար ժամանակ չկարողացա նորմալ մարզվել: Եվ, երբ քիչ-քիչ սկսեցի մարզավիճակ հավաքել, արդեն Եվրոպայի առաջնության ժամանակն էր: Ու քանի որ ինձ համար կարևոր էր Եվրոպայի առաջնությանը մասնակցելը, ես որոշեցի գնալ այս առաջնությանը: Մինչ Եվրոպայի առաջնությունը մարզումների ժամանակ հրում էի 210 կգ, իսկ մրցման ժամանակ 213 կգ-ից սկսեցի ու բարձրացրեցի 225 կգ: Բայց սրանք այն քաշերը չեն, որոնցով պետք է Եվրոպայի առաջնությունում հաղթեի:  

-Ձեր քաշային կարգում Հայաստանն ունի ևս մեկ ներկայացուցիչ` Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը: Նախ ինչպիսի՞ երիտասարդ սերունդ ունենք հավաքականում և ինչպիսի՞ հեռանկար ունի Գարիկը:   

- Թիմում ունենք շատ երիտասարդ մարզիկներ, որոնք համալրել են հավաքականը: Ու վստահ եմ, որ հետագայում շատ կլսեք նրանց մասին: Գարիկ Կարապետյանն էլ շատ տաղանդավոր մարզիկ է, ընկեր ու թիմակից: Որքան էլ ամեն մեկը ցանկանում է, որ ինքը դառնա չեմպիոն, ես իսկապես Գարիկի համար ուրախ էի, քանի որ նա նոր քաշեր բարձրացրեց: Կամային հատկանիշների շնորհիվ նա ապացուցեց, որ ինքն էլ է ուժեղ, խոսք ունի ասելու: 

-Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո Դուք բարձրացաք գերծանր քաշային կարգ, իսկ հիմա կրկին վերադարձել եք այս քաշ: Նախ ինչո՞ւ բարձրացրեցիք քաշային կարգը ու ի՞նչը հիմք ծառայեց հետ վերադառնալու համար: 

-Քանի որ 109 կգ քաշն օլիմպիական քաշ չէր, ավելի  շատ հենց դա պատճառ դարձավ: Դրանից առաջ էլ 8 տարի շարունակ քաշ էի գցում, ինչից տուժում էր իմ ֆիզիկական վիճակն ու նյարդային  համակարգը: Ամեն ինչ, կարծես, խառնվել էր իրար, ու չէր ստացվում քաշ գցել: Տարիների ընթացքում ինքնակրթվելով՝ շատ ու շատ երևույթների սկսում ես այլ  տեսանկյունից նայել: Եվ վերջին տարիներին հասկացա, որ գերծանր քաշային կարգը իմը չէ:  Ես ինքս ինձ իմ օրգանիզմում չէի զգում, մարմինս չէի զգում: Պարզապես ապարդյուն էր այդ ամենը: Այն ժամանակ 123 կգ էի, քաշ էի գցում ու դառնում 109 կգ, իսկ այժմ մարզումային քաշս 113-115 կգ է ու շատ ավելի հեշտ է քաշ գցելը: 

-Սիմոն, արդյոք ես Ձեզ ճի՞շտ եմ հասկանում: Դուք մնո՞ւմ եք ծանրամարտում և հստակ ասելիք ունե՞ք այս մարզաձևում:

-Միանշանակ:

-Ո՞րն է Ձեր հաջորդ քայլը: Արդյոք հաջորդիվ պատրաստվո՞ւմ եք աշխարհի առաջնությանը: 

-Այո: Մեկ ամսից կսկսենք հավաքները՝ նախապատրաստվելով աշխարհի առաջնությանը, բայց ես հիմա իմ անձնական մարզչի հետ եմ մարզումներս անցկացնում: 

-Ձեզ զգում եք ինչպես հին ու բարի ժամանակներո՞ւմ, ինչպես, օրինակ, Ռիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ:  

-Անկեղծ ասած՝ հիմա ինձ շատ լավ եմ զգում այս քաշում. թե՛ մարզումների ծանրաբեռնվածության առումով, թե՛ քաշ գցելու: 

 

-Տոկիոյի Օլիմպիական խաղերը Ձեր վերջին խաղերն էին, որտեղ այնքան մոտ էիք բաղձալի ոսկուն: Հիմա հետ նայելով՝  ի՞նչ տեղի ունեցավ:

-Պարզապես վնասվածքները չթողեցին, որպեսզի այդ պահին լավ մարզավիճակում լինեմ: Եթե խաղերը 2021 թվականի փոխարեն լինեին 2020 թվականին, այդ շրջանում ո՛չ մեջքի խնդիր ունեի, ո՛չ էլ մենիսկս էի կտրել: 2020 թվականին այլ տարբերակ չէր էլ քննարկվի: 2021 թվականին ժամանակն ի վնաս ինձ էր աշխատում: Ու երբ վնասվածք կա ու դրա հետ մեկտեղ նաև քաշ ես գցում, ամեն ինչ ավելի ծանր է անդրադառնում օրգանիզմի վրա:  

- Բայց ափսոսանք չունեք չէ՞:

-Կա, միանշանակ կա ափսոսանք: Ինձ համար այսպես է` ինչ եղել է, արդեն անցյալում է: Պարզապես պետք է այդ ամենը որպես խթան օգտագործել ու սպորտային զայրույթն ավելի ճիշտ օգտագործել:  

-Սիմոն, օլիմպիական «քաղց» ունե՞ք: Օլիմպիական խաղերի մեդալի, ինչու ոչ, ոսկու ձգտում ունե՞ք: 

-Ունեմ, ինչպե՞ս չունեմ: 109 կգ քաշ վերադառնալու նպատակը դա է: Որքան ես եմ տեղյակ, 109 կգ քաշային կարգը դառնալու է 110 կգ, ու դա կլինի օլիմպիական քաշ:   

-Ի՞նչ է Ձեզ տվել ծանրամարտը ու ի՞նչ տարել:

-Ճիշտն ասած՝ այնքան բան է տվել ինձ ծանրամարտը, որ տանելու մասին չեմ էլ մտածում: Տարել է միայն առողջությունս, նյարդերս ու երիտասարդ տարիներից ժամանակահատված: Բայց հենց այդ ամենը պետք է տաս, ինչ-որ բան ստանալու համար: 

-Փոխելով հարցերի ուղղվածությունն ու հեռանալով սպորտից. բոլորս մեր կյանքում ունենք մեկին, որն օրինակ է մեզ համար՝ իր որակներով, աշխարհընկալմամբ: Ունե՞ք Դուք այդ մեկին: 

-Ինձ համար ամենաթանկ մարդիկ իմ ընտանիքի անդամներն են ու նրանք, որոնց հետ ես շփվում եմ, որոնք իսկապես հարազատ են ինձ: Եթե ընտրյալ նկատի ունեք, ապա դեռևս չունեմ այդ մեկին: 

-Իսկ մարզաձևում կան մարզիկներ, որոնք օրինակ են Ձեզ համար: 

-Երբ ես նոր էի եկել հավաքական, այո, այն ժամանակ թիմում ինձ համար օրինակ էին Տիգրան Մարտիրոսյանը, Գոռ Մարտիրոսյանը, Ռուբեն Ալեքսանյանը:

-Ո՞ւմ եք զանգում առաջինը՝ լավ լուր ստանալիս:

-Ծնողներիս, եղբորս:

-Եթե հայտնվեիք անմարդաբնակ կղզում, ի՞նչ կվերցնեիք Ձեզ հետ: 

-Զենք (հեղ. ծիծաղում է):

-Եկեք մեր ընթերցողներին ասենք, որ Դուք որսի մեծ սիրահար եք: 

-Եթե տեսնեիք Աստծուն ի՞նչ կասեիք: 

-Ծովից ծով Հայաստանը կխնդրեի: Իրականում Աստծուց միայն շնորհակալ եմ այն փորձությունների համար, որ տվել է ինձ ու շնորհակալ եմ այն կամային հատկանիշների համար, որոնք ունեմ այդ փորձությունները հաղթահարելու շնորհիվ: Հենց այդ փորձությունների շնորհիվ է, որ ավելի հասուն եմ ու ավելի խորիմաստ:

- Եվ վերջում, գիտեմ, գուցե, դեռ վաղ է, բայց ինչպե՞ս կուզեք որ Ձեզ հիշեն որպես մարդ ու որպես մարզիկ: 

-Որպես մարդ՝ հասարակ, ժպտերես մարդ: Իսկ որպես մարզիկ` օլիմպիական չեմպիոն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովը խորհուրդ է տվել Ուիթքոֆին և Քուշներին զբաղվել Իրանի հարցովԴատախազության միջամտությամբ Արարատի համայնքին է վերադարձվել քաղաքային զբոսայգու ևս մեկ հողատարածքՓաշինյանը կարևորել է Հայաստան–Լիտվա ռազմավարական գործընկերության հետագա զարգացումըԶախարովան պատասխանել է Եվրոպայի՝ կիբերհարձակումների վերաբերյալ մեղադրանքներինՎարդան Ղուկասյանի գործով ավարտվել է վկաների հարցաքննությունը. ԱՄՆ-ն շտապ կոչով դիմել է Ռուսաստանին (տեսանյութ)Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ. քննարկվել են պետական աջակցության ծրագրերը Ռուսաստանում արձագանքել են Կիևի հարվածների համար ԵՄ սահմանած պատժամիջոցներինՌուսաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են համագործակցության նոր ծրագիրըԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի նաև «Թեհրանի գնդակոծման համար». Զախարովա Չինաստանում Թրամփի կոշտ հայտարարությունները կապել են ԱՄՆ ընտրությունների հետԷնդոկրինոլոգը խորհուրդ է տվել շաբաթական առնվազն երկու անգամ հապալաս ուտելՀայաստանը քննարկում է թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանումը ԱՄԷ շուկաՈւմերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել Լյուիս Հեմիլթոնը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի հետ հանգստից (Լուսանկարներ) Արտաշատի և Ապարանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հանձնվել է զենք-զինամթերքՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը Անվանել են հյուսիսային խոհանոցի ամենաօգտակար մթերքըԹուրքիան մաքսային համակարգում ներդրել է Հայաստանի պաշտոնական երկրի կոդըԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել՝ «Կիևին հասցված հարվածների» ձևակերպմամբ«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը վերսկսում է աշխատանքըԱբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ» Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են 4 մեքենա, կան վիրավորներԱմերիկյան պարբերականը Զելենսկու որոշումը «նվեր» է անվանել Ռուսաստանի համարՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է դաշինքի հնարավոր հարձակման մասին լուրերըՍԱՏՄ-ն ոչնչացրել է 2,6 տոննա անպիտան սննդամթերքԲացահայտվել է սմարթֆոնի հին լիցքավորիչների վտանգըՈստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ընդունել է Թրամփի առաջարկը Ուկրաինայի հարցովԱՀԿ-ն զգուշացնում է Եվրոպայում շոգի պատճառով սրտի կաթվածի և ինսուլտի ռիսկի աճի մասինՎարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով․ սահմանվել է 15 մլն դրամ գրավԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկում է գրանցվել․ Գողացվել է 220 մլն ընտրողի տվյալ․ ԹրամփԷնդի Բըրնհեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետըՎարդան Ղուկասյան. «Գյումրին ինձ վստահել է և շարունակում է վստահել»Ճապոնիայի խորհրդարանն ընդունել է դրոշի պղծումը պատժելու մասին օրենքԳագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը ներկայացվել է Վերաքննիչ քրեական դատարանԴատախազը միջնորդել է ևս 3 ամսով երկարաձգել Վարդան Ղուկասյանի կալանքըԻրանը հայտնել է Կատարում ԱՄՆ ռազմաբազայի վրա հարձակման մասինՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ծանոթացել է մաքսային ոլորտում ԱԲ-ի կիրառմանը«Ռոսսելխոզնադզորը» կասկածում է, որ հայկական ծաղիկները վերարտահանվում են Իրանի միջոցով ՀՀ ավտոճանապարհներին շարունակվում են ամառային սպասարկման աշխատանքներըՍի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետՊետական միջոցներով վերակառուցված պոմպակայանը դարձել է մասնավոր սեփականություն․ Նոյեմբերյանի համայնքապետի գործը դատարանում է Tasnim. Հորմոզգան նահանգում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով ութ խաղաղ բնակիչ է զոհվելԽմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասինL'Equipe․ «Ռեալը» կարող է վաճառել Վինիսիուսին՝ Օլիսեին ձեռք բերելու համար«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական շարքըՀայկական ձկնամթերքի արտահանումը դեպի ԵՄ մտնում է գործնական փուլՌոբերտ Քոչարյանը չի վերցնի նաև 9-րդ գումարման ԱԺ մանդատը
Ամենադիտված