Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Նախարար Ռոստոմյանի հերթական «վհուկների որսը»

Վերլուծական

Հայաստանում ինկվիզիցիա է հայտնվել: Տվյալ պարագայում անհնար է վերակենդանանալ բառն օգտագործել, քանի որ անգամ խոր միջնադարում մենք զերծ ենք մնացել այդ խայտառակությունից: Բայց շնորհիվ «Մեծն ինկվիզիտոր», Սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանի ղեկավարությամբ պարբերաբար կազմակերպվող «վհուկների որսերի»՝ կարելի է արդեն արձանագրել, որ ինկվիզիտորական ու ճիզվիտական վատագույն ավանդույթներն արդեն մեծ հաջողությամբ գործի են գցված: Այս անգամ «զոհի» դերն, ըստ երևույթին, բաժին է ընկել ինձ: Իհարկե, ենթադրելի էր, որ «հրոսակախումբը» չէր կարող խնայել լրագրողին, այն նույն «հրոսակախումբը», որ համարձակություն ունեցավ վիրավորել Օլիմպիական անգերազանցելի չեմպիոն Յուրի Վարդանյանին, իսկ հետո է՛լ ավելի մեծ հարձակում կազմակերպեց պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի վրա (հետաքրքիր զուգադիպությամբ, թե՛ Վարդանյանը, թե՛ Մարտիրոսյանը ՀՀ նախագահին առնչություն ունեցողներ են. Յուրի Վարդանյանը նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդականն է, Լևոն Մարտիրոսյանը նախագահի օգնականն էր՝ մինչև պատգամավոր ընտրվելը), որոնց երկուսի միակ մեղքն այն էր, որ էլի ինձ նման սրտացավությամբ էին մոտեցել հայկական սպորտին և ինչ-ինչ տեսակետ արտահայտել: Ո՜վ է լրագրողը, ի՜նչ իրավունք կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին, որ սպորտի վերաբերյալ ինչ-որ նյութ հրապարակի՝ առանց «մեծն ինկվիզիտորների» համաձայնության:

Սրանում զարմանալի ոչինչ չկա: Զարմանալ չարժե, քանի որ սպորտն արդեն վաղուց Հայաստանում դարձել է տաբու, սպորտին մոտենալ կարող են միայն յուրայինները, սպորտի մասին խոսել կարող են միայն յուրայինները:

Զարմանքի որոշակի չափաբաժին արժե արտահայտել միայն հոդվածի վրա կազմակերպված ցածրաճաշակ ռմբակոծության հաշվով: Նախ՝ կարելի է հաճելիորեն զարմանալ այն առումով, որ գոնե այս անգամ սպորտի «տիրակալը» կարծես թե խնայեց մեր լեգենդներին և մի փոքրիկ հոդվածի համար (թեև Լևոն Մարտիրոսյանի՝ Ազգային ժողովում հնչեցրած հարցն էլ չգիտես ինչ չէր, երբ ամբողջ արսենալն ի գործ դրվեց) չօգտագործեց մեր հարգարժան ու մեծանուն մարզիկներին: Պատասխանը միայն Լևոն Ջուլֆալակյանի որդու՝ Օլիմպիական չեմպիոն Արսենի ձեռամբ էր: Այ հենց այստեղ է, որ մի փոքր արժե զարմանալ:

Մարզիկը ներողություն է պահանջում խնդրել՝ իրեն վիրավորելու համար: Հետաքրքի՞ր է՝ մարզիկն անձամբ կարդացե՞լ է հոդվածը, որ այնտեղ իրեն վիրավորող ինչ-որ բան է գտել, թե՞ Հրաչյա Ռոստոմյանն է նրան պատմել, որ իրեն ինչ-որ մի լրագրող վիրավորել է: Ես վիրավորական բառ անգամ չեմ գործածել, ընդհակառակը, ամբողջ հոդվածի իմաստն ու գրելու դրդապատճառը հենց սպորտի, մարզիկների հանդեպ ունեցած հարգանքն ու սրտացավությունն էր, մտահոգությունը, որ երիտասարդ նախարարի՝ գու՛ցե թեթևամտության, գու՛ցե երիտասարդության, դժվար է ասել, թե ինչի պատճառով, արդեն որոշակի շրջանակներում տարածված է նրա կողմից շրջանառության մեջ դրված վարկածն առ այն, որ միակ օլիմպիական արծաթը հնարավոր է եղել ձեռք բերել ինչ-ինչ վիճակահանությունների արդյունքում, որից հետո դարձյալ մտահոգություն էր հայտնվում, թե արդյոք նախարարը գիտակցե՞լ է, որ կասկածի տակ է դնում մեր նվաճումը, մարզիկի՝ երկար տարիների քրտնաջան մարզումների արդյունքը: Թե որն է այստեղ մարզիկին՝ կոնկրետ իմ կողմից հասցված վիրավորանքը, անհասկանալի է, բայց անգամ այդ ամենով հանդերձ, եթե երիտասարդ մարզիկն այդպես է հասկացել հրապարակումը, ապա առանց այլևայլության, սպորտի հանդեպ տածած համակրանքիցս ելնելով պատրաստ եմ թե՛ իմ, թե՛ նույնիսկ նախարարի կողմից ներողություն խնդրել, որովհետև, եթե մարզիկը վիրավորվելու առիթ ունենար, ապա նախևառաջ պետք է վիրավորվեր նախարարից, ում պատճառով նման կասկած է առաջացել և ում պատճառով շատ շուտով արդեն բակերում էին խոսելու այդ մասին:

Ինչ վերաբերում է փաստերին, ապա ես չեմ պատրաստվում գաղտնալսումներ հրապարակել, ինչ է թե՝ ապացուցեմ սպորտի նախարարի ասածները (ես դեմ եմ այդ պրակտիկային). թե ինչեր է իրեն թույլ տվել ու տալիս այդ նախարարը, կամ ինչ է՛ և ով է՛ Հրաչյա Ռոստոմյանը, բոլորը գիտեն և տեսնում են: Այս տեղեկատվությանը տիրապետում են արդեն շատերը և մինչև մեզ հասնելը սա որոշակի խողովակներով հասցրել էր անցնել: Սակայն հաշվի առնելով «ինկվիզիցիայի» կողմից գործադրվող մեթոդների բազմազանությունը՝ ես հայտարարում եմ, որ մինչև վերջ զերծ կմնամ որևէ անուն հնչեցնելուց, որևիցե մեկին՝ ինձնից բացի, հարվածի տակ դնելուց:

Իսկ հիմա այն մասին, թե ինչու է այդքան նյարդայնանում նախարար Ռոստոմյանը, ընդ որում, նյարդայնությունը երիտասարդի մոտ բռնկվում է միանգամից, որից հետո հոգեվիճակը փոխվում է կատաղության, որին էլ անմիջապես հաջորդում է «վհուկների որսի» ազդարարումը: Ինչպես արդեն նշեցի, մեր երիտասարդին հանձնարարված է մի ոլորտ, որը մտցված է տիեզերական տաբուների շարքը: Մեր երիտասարդը այդ տաբուների անձեռնմխելիության պահապանն է: Երիտասարդը նյարդայնանում է հենց այն ժամանակ, երբ զգում է, որ կարող է հայտնվել մեկը՝ ոչ յուրային մեկը, և սկսել խոսել տաբուներից: Իսկ տաբուներն, ինչպես հայտնի է, այնպիսի անբացատրելի բաներ են, որ չեն սիրում, երբ իրենց մասին խոսում ես, որովհետև այդպես խոսելով՝ այդ տաբուները կարող են օրերից մի օր այլևս գոյություն չունենալ: Իսկ դա ի՞նչ կարող է նշանակել: Դե, իհարկե այն, որ տաբուների հսկիչ-վերակացուն այլևս կզրկվի իրեն վերապահված գերգաղտնի առաքելությունից՝ տաբուների վերահսկողությունից:

Օրինակ, մինչև հիմա որևէ մեկը հարցրե՞լ է, թե ինչու Վերահսկիչ պալատը ստուգումներ չի իրականացնում Սպորտի և երիտասարդության նախարարությունում: Կամ նույն Վերահսկիչ պալատի մտքով չի՞ անցել երբևէ հարցնել, թե այդ ինչու է Սպորտի և երիտասարդության նախարարության կազմում գտնվող Սպորտի կոմիտեն պետբյուջեից սպորտին հատկացվող գումարը կանխիկացնում ու հանձնում հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեցող Օլիմպիական կոմիտեին: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ պետական փողը նստեցվում է Օլիմպիական կոմիտեի նախագահի հաշվեհամարին, որտեղից էլ նոր միայն փոխանցվում է ֆեդերացիաներին, բնականաբար, ներկայացվելով այնպես, ինչպես ձեռնտու է: Եվ շատ հավանական է, որ մեր մարզիկներից շատերն իրենց ստացած պարգևավճարների, բնակարանների, ավտոմեքենաների համար պետք է նախ և առաջ շնորհակալություն հայտնեն պետությանն ու պետության ղեկավարությանը, որ բյուջեի սղության պայմաններում անգամ իրենց հնարավորությունների սահմաններում աջակցում են սպորտին ու մեր մարզիկներին, այնինչ… Թե ինչ մութ, ընդ որում՝ հենց մարզիկների համար շատ ու շատ մութ թեմաներ կան տաբուներով լեցուն այս ոլորտում, մենք անպայմանորեն կանդրադառնանք: Հատկապես, հաշվի առնելով, որ հենց լռությունն ու ներողամտությունն են, որ առիթ են հանդիսացել որոշ անձնավորությունների համար՝ թաքնվել մեր մարզիկների հետևում և իրենց դատավորի կարգավիճակ շնորհել:

Ինչ վերաբերում է լրագրողներին վիրավորելու և ահաբեկելու պրակտիկային: Ուղղակի խնդրանք՝ մի՛ փորձեք: Խնդրանք նաև իրեն տղամարդ համարող, բայց տղամարդուն այդքան էլ ոչ վայել արտահայտություններ թույլ տվող մարզիկ Ջուլֆալակյանին (ես սրան ներողամտությամբ եմ մոտենում՝ հասկանալով, որ նա գուցե չի էլ կարդացել և չի էլ զգացել, թե որտեղից է իրականում հասցվել հարվածն ու վիրավորանքը, այլ հարց է, որ հասցնողը իր տիրոջ դատաստանից է գուցե ահաբեկված և փորձում է իմ հաշվին մի կերպ փրկվել). մի՛ մտիր մի դաշտ, որը քոնը չէ, մի՛ փորձիր խաղալ ուրիշի խաղը, քոնը մարզվելն ու մեզ ուրախացնելն է քո հաջողություններով, իսկ քեզ վիրավորող հայտարարություններ անողներին քո պատասխանը միայն ու միայն ոսկի նվաճելը պետք է լինի:

Ինչ վերաբերում է մարզիկ Ջուլֆալակյանի հետևում թաքնված երիտասարդ ու անփորձ նախարարի՝ դատի տալու զառանցանքին, ապա նա ազատ է իր որոշումներում, բայց հաշվի առնելով այն, որ շուտով Lurer.com-ը հնարավորինս կփորձի օգնել մեր մարզիկներին՝ բացելու սպորտի ասպարեզում հաստատված տաբուները, երևի թե շուտով հենց ոլորտը «ուզուրպացնողներն» են հայտնվելու մեղադրյալի աթոռներին՝ ի դեպ, հենց մարզիկների կողմից, որոնց շարունակում են պահել անգիտության ու կախյալ կարգավիճակում: Ի դեպ, փաստորեն, Սպորտի և երիտասարդության նախարարությունում միջնադար է ոչ միայն ինկվիզիցիայի պահով, այլև տգիտության. այստեղ ՀՀ պետական կառույցների պատմության մեջ առաջին փողոցային պատասխանը հրապարակելու ժամանակ անգամ չի գտնվել մի հոգի, որ հուշի պարտադիր կրթական որոշակի ցենզ ունենալ և պետության մեջ կատարվող փոփոխություններին տեղյակ լինել պարտավոր չինովնիկներին այն մասին, որ զրպարտությունն ու վիրավորանքը 2010թ. մայիսի 18-ից այս կողմ դուրս են բերվել Քրեական օրենսգրքից և կանոնակարգվում են Քաղաքացիական օրենսգրքով (սա ուղղակի ծանուցում՝ լիկբեզից ելնելով): Չնայած, եթե սպորտի նախարարն ամեն գնով տոչորվում է ինձ քրեական պատասխանատվության ենթարկելու, թեկուզ՝ ցմահ ազատազրկման դատապարտելու ցանկությամբ, ապա, ի՞նչ արած, կարող է փորձել, սակայն այս հարցում գոնե ես որևէ բանով օգնել չեմ կարող:

Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին լրատվական դաշտը հազիվ մի փոքր շունչ քաշեց, մի քիչ ազատություն ստացավ, հնարավորություն ստացավ հարցեր հնչեցնել, ազատ արտահայտվել ու չվախենալ շքամուտքերում գնդակահարվելուց կամ առյուծների վանդակներում հայտնվելուց: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի ներողություններն անգամ չօգնեցին նրա հեղինակած Զրպարտությանը վերաբերող հոդվածը զերծ պահել ոմանց կողմից որպես մահակ կիրառումից՝ անցանկալի անձանց ու լրատվամիջոցներին լռեցնելու, վախեցնելու նպատակով: Ազատությունը հեշտ չի ձեռք բերվում, ներկա՝ թեկուզ և փոքր ազատության համար լրագրողական հանրությունը տարիներ շարունակ բավական թանկ է վճարել: Այնպես որ, թող չփորձի որևէ մեկը հետողորմյա կազմակերպել ու չեղած ինկվիզիցիա բերել Հայաստան: Սա մե՛ր երկիրն է և սա՛ Հայաստանն է: Իսկ նախարարները, լավ կլինի, որ այստեղ-այնտեղ ամբախ-զամբախ ելույթներ ունենալուց առաջ հիշեն, որ, այո՛, սա՛ Հայաստանն է, և իրենց ելույթները օրերից մի օր տեղ են հասնում:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված