Պետությունը դարձրել են աճուրդի տուն․ ով փող չունի՝ թող կանգնի դիրքում․ Գեղամ Մանուկյան
Բլոգոսֆերա
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Պետությունը դարձրել են աճուրդի տուն,
Ով փող ունի՝ թող գնա տուն։
Իսկ ով չունի՝ թող կանգնի դիրքում։
Սա Հայրենիք չէ, այն այսօր կառավարության նիատում դարձրին սակարան։
Միաժամանակ Պապիկյանն ու մյուսները փաստեցին, թե ինչպես են տապալել անվտանգային ոլորտը։
Արդեն առիթ ունեցել եմ խոսել։ Ու շատ բան կա ասելու։ Անհամբեր կսպսեմ պաշտպանության հանձնաժողովի նիստին։
Անվանապես Պապիկյանին ներկայացնելու եմ, թե գիտության անվան տակ իր կուսակիցներից ինչպես թռավ ծառայությունից ու բազում այլ հարցեր։
Հանձնաժողովի նիստը շատ հարցերի պատասխան կտա»։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան