Սպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակ Հայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետ Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացել ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանին ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը․ զուտ ենթադրությո՞ւն, թե՞ դառը իրականություն Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունը Կիևում ռուսական հարվածի հետևանքով հիվանդանոցում հրդեհ է բռնկվել․ կա տուժած, 7 մարդ փրկվել է Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու Վոլգոգրադում անօդաչուների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում 

Ինձ ձեռք է տալիս նման հիմքով ծառայությունից ազատելը, որ դասալիք չդառնա. Գաբրիելյանը՝ որդու մասին

Բլոգոսֆերա

ԱԺ նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Չնայած, չէի ուզենա այս թեմային անդրադառնալ, բայց պետք է, որ վառ օրինակով ցույց տամ, թե որքան մեծամիտ ենք:

ԶՈւ-ում գումարի դիմաց կարճ ժամկետով ծառայելու նախագծի մասով պետք է ասեմ հետևյալը:

Նախ և առաջ, չնայած ինքս հանդիսանում եմ օրենքի ուղիղ շահառու, ի դեպ, շատ ավելի պրոբլեմատիկ շահառու, քան այն մարդիկ, ում որդիները բնակվում են Հայաստանում, քանզի իմ որդին ՀՀ քաղաքացի հանդիսանալով հանդերձ, փաստացի 5 տարեկանից այլ երկրում է բնակվում, և ինձ համար գաղափարապես խնդրահարույց է լինելու իր չծառայելը՝ մի կողմից, առավել ևս, որ քաղաքականությամբ եմ զբաղվում, բայց մյուս կողմից՝ ես չեմ կարող չափահաս, գիտակից մարդու որոշումների վրա ազդել, ըստ այդմ, ինձ լրիվ ձեռք է տալիս նման իրավական հիմքով իր, ըստ էության, ծառայությունից ազատելը, որպեսզի դասալիք չդառնա:

Միևնույն ժամանակ, ինչպես նախորդ նախագծին՝ «դասալիքներին» փողով ազատելու, այդպես էլ այս մեկին գաղափարապես և սկզբունքորեն դեմ եմ, նաև բազմաթիվ սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով։ Սկսած նրանից, որ չեմ տեսնում պատշաճ վերլուծություն և հիմնավորվածություն, վերջացած նրանով, որ որքան էլ եղած խնդիրները բավականին պատշաճ են արձանագրված, բայց լուծումը կրկին ոչ խորքային է՝ օպերատիվ է, մատուցումը՝ թերի, ունենք խնդիր, սենց լղոզած լուծումով իբր փակենք, չնայած, որ խորանանք բազմաթիվ խնդիրներ է բերելու, կարող եմ հատ առ հատ հիմնավորել, առավել ևս, որ զորակոչային համակարգին, կյանքի բերումով (ընկերներս գիտեն), հինգի ծանոթ եմ:

Սակայն խոսքը այդ մասին չէ, խոսքը այլ բանի մասին է: Կա օրենքի փոփոխության նախաձեռնություն իր նախաձեռնողով, որը խորապես համոզված է, որ ճիշտ է, կան դրան ընդդիմացողները, ի դեպ, ծայրահեղ ընդդիմացողներ՝ տարբեր ոճի սարկազմից սկսած, անգամ մինչև անձնական վիրավորանքով հանդես եկողներ, կան բուն շահառու հանդիսացող կարծիք արտահայտող մարդիկ:

Հիմա ես երեկվանից հետևում եմ որոշ արձագանքներին ու քննարկումներին, և քննարկումներ կան, որոնց մեջ բերված հիմնավորումները ինձ մտածելու տեղիք են տալիս, թե որքանո՞վ է տեղին իմ գաղափարապես և սկզբունքորեն դեմ լինելը, ոչ թե բովանդակությանը (ըտեղ ահավոր շատ գործ անելու կա, առնվազն ԱԺ փորձագիտականի եզրակացությունը կարդաք, ինքներդ կտեսնեք բացասական եզրակացությունը), այլ բուն գաղափարին: Եվ հանգում եմ այն մտքին, որ այդ կտրականապես դեմ լինելս, գուցե, այդքան էլ հիմնավոր չէ, առավել ևս, որ մարդիկ բավականին ռացիոնալ փաստարկներ են բերում, որոնք դրական կողմերն են հիմնավորվում, ըստ այդմ, թեման պետք է ավելի խորքային ուսումնասիրել:

Հիմա ինչ եմ ուզում ասել, խոսքը հետևյալի մասին է՝ էս ծայրահեղից ծայրահեղ կարծիքները հենց իմ ասած մեծամտությունն են, որոնք հիմնված չեն հստակ փաստարկված հիմնավորումների վրա, այդ ծայրահեղությունն ուղղակի փակում է հետագա քննարկման հնարավորությունը, առավել ևս, որ ես բոլորին հատ առ հատ ճանաչում եմ, և պարզից էլ պարզ է, ամենալավը, ամենագիտակը երևալու ցանկությունը չի թողնելու քննարկման մեջ նահանջելու և չասեմ՝ սխալն ընդունելու, այլ առնվազն ոչ խորքային խնդիրն ուսումնասիրելու տեղ: Եվ փաստը կայանում է նրանում, որ վերջում կարող են տուժել ոչ թե նախաձեռնողները կամ ընդդիմացողները, այլ շահառու հանդիսացող շրջանակները (դրանք, ի դեպ, բուն մեկը չեն), բայց դե դա մեզ երբ է հետաքրքրել որ, մենք ամեն ինչ գիտենք, չընդունելով, որ իրականում շատ քիչ բան գիտենք:

Ոճը պետք է փոխենք, ձևից պետք է անցնել բովանդակությանը, դրան այլընտրանք չկա»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակՀայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետՉեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքներըԻրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացելԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանինԹրամփ. ԱՄՆ-ը կխուսափի Իրանի դեմ ավելի խիստ միջոցներ ձեռնարկելուց ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը․ զուտ ենթադրությո՞ւն, թե՞ դառը իրականությունՔուշները նշել է, որ շուտով կհայտարարվի նոր բանակցությունների ժամանակացույցը Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունըԿիևում ռուսական հարվածի հետևանքով հիվանդանոցում հրդեհ է բռնկվել․ կա տուժած, 7 մարդ փրկվել էՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուՎոլգոգրադում անօդաչուների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկումԶելենսկին բանակցություններ է վարել Թրամփի բանագնացների հետԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռոստովի մարզը ենթարկվել է ավելի քան 120 անօդաչու թռչող սարքի հարձակման․ հրդեհներ և ավերածություններ են արձանագրվել22 համար ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է և վթարի ենթարկվել Կիտրոնի պես դեղին. ԱՄՆ-ում հազվագյուտ գենետիկ մուտացիայով շերեփաձուկ են բռնել Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտելՎթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել
Ամենադիտված