Սպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակ Հայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետ Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացել ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանին ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը․ զուտ ենթադրությո՞ւն, թե՞ դառը իրականություն Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունը Կիևում ռուսական հարվածի հետևանքով հիվանդանոցում հրդեհ է բռնկվել․ կա տուժած, 7 մարդ փրկվել է Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու Վոլգոգրադում անօդաչուների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում 

Փաշինյանի կառավարությունը կարող է արժանանալ անկախությունից ի վեր ամենակոռումպացվածի կոչմանը․ Վարդան Օսկանյան

Բլոգոսֆերա

«Նիկոլ Փաշինյանի վարչապետության յոթերորդ տարում ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ նրա կառավարությունը Հայաստանի անկախությունից ի վեր անհամեմատ ամենաանկարողներից և ամենաձախողներից մեկն է։ Ավելի վատ՝ այն խաթարված է կոռուպցիայով և բարեկամապետությամբ (nepotism)։ Եթե կառավարությունը չի տրամադրում վստահելի և համոզիչ բացատրություններ՝ ANIF-ին հատկացված միլիոնավոր դոլարների, «Հայաստան» հիմնադրամի ավելի քան 100 միլիոն դոլարի նվիրատվությունների և արտաքին պարտքի լրացուցիչ յոթ միլիարդ դոլարի ճակատագրի վերաբերյալ (իսկ սրանք ընդամենը առավել տեսանելի օրինակներից են), Փաշինյանի կառավարությունը կարող է արժանանալ նաև անկախությունից ի վեր ամենակոռումպացվածի կոչմանը»,-գրում է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Նա մանրամասնում է.

«Երբեմնի գերիշխող ընկալումը՝ թեև ռազմական պարտությունները, զոհերը, տարածքային կորուստները, ազգային նվաստացումն ու ներքին խառնաշփոթը ցավալի էին, բայց գոնե Հայաստանը ղեկավարում էին ազնիվ մարդիկ, այժմ ամբողջությամբ փլուզվել է։ Դրա փոխարեն գալիս է սթափեցնող իրողությունը՝ անկարող առաջնորդության գինը շատ ավելի բարձր է, քան երբևէ թվացել է։

Այս իրողությունը առաջ է բերում դժվար, բայց անհրաժեշտ մի փաստարկ. երբ մի ազգ կանգնած է ընտրության առջև՝ «կոռումպացված», բայց կարողունակ կառավարության և «ազնիվ», բայց անկարող իշխանության միջև, առաջինը կարող է ի վերջո ավելի փոքր չարիք լինել։ Կոռուպցիան՝ թեև վնասակար, հնարավոր է հաղթահարել ժամանակի ընթացքում՝ հաստատությունների բարեփոխումների և խելամիտ կառավարման միջոցով։ Ֆինանսական կորուստները հնարավոր է փոխհատուցել քրտնաջան աշխատանքով, արդյունավետ կառավարմամբ ու դատական գործընթացներով։ Իսկ կորցրած տարածքը, կյանքերը, խաթարված հեղինակությունն ու ազգային նվաստացումը՝ հակառակը՝ կամ չեն վերականգնվում, կամ էլ վերականգնվում են ահռելի զոհաբերության՝ հաճախ պատերազմով, արյունահեղությամբ և երկարատև տրավմայով։

Կառավարումը պահանջում է ավելին, քան պարզապես լավ մտադրություններ։ Ազնվությունը, անկեղծությունը և մաքուր ձեռք ունենալը կարևոր են, սակայն առանց արդյունավետ կառավարման կարողության՝ դրանք դառնում են դատարկ առաքինություններ։ Հայաստանի վերջին տարիների պատմությունը՝ Փաշինյանի ղեկավարությամբ, նախազգուշացնող հանգամանք է այն մասին, թե ինչպես անկարողությունը բարձրագույն մակարդակներում կարող է հանգեցնել ազգային աղետի։ Հետևանքները խիստ և անդառնալի են՝ Արցախի կորուստը, ավելի քան 120,000 հայերի տեղահանումը, հազարավոր երիտասարդ զինվորների մահը և Հայաստանի տարածքային ինքնիշխանության խաթարումը։ Հասարակության վրա թողած հոգեբանական և զգայական ազդեցությունն ահռելի է՝ առավել ևս, երբ կա համոզմունք, որ այս ողբերգությունները հնարավոր էր կանխել։

Փաշինյանի քաղաքական նշանաբան դարձած «համառ պայքարը կոռուպցիայի դեմ» փաստորեն դարձել է դատարկ խոսք։ Թեև ստեղծվել են նոր հակակոռուպցիոն մարմիններ և ընդունվել են օրենսդրական «բարեփոխումներ», համակարգային կոռուպցիան շարունակվում է։ Ծաղկում են բարեկամապետությունն ու ընտրյալներին արտոնելը՝ վկայելով, որ պետական ապարատը խոցելի է շահադիտական շահագործման համար։ Հանրային վստահությունը կառավարության ազնվության հանդեպ ամբողջությամբ քայքայվել է։

Թերևս առավել տխուր է ժողովրդավարական հաստատությունների հետևողական քայքայումը։ 2018-ի «Թավշյա հեղափոխության» սկզբնական հույսը մսխվել է։ Այն, ինչ երբևէ խոստանում էր համապարփակ մասնակցային կառավարման փորձ, վերածվել է միանձնյա իշխանության։ Դատական համակարգը լայնորեն ընկալվում է որպես կախված, անկախ մամուլը՝ ճնշման տակ, իսկ քաղաքացիական հասարակությունը գործում է կասկածի ու սահմանափակումների մթնոլորտում։ Քաղաքական դաշտը այժմ բնորոշվում է բևեռացվածությամբ և բախումներով՝ այն պահին, երբ ազգի միասնությունը առավել քան երբևէ անհրաժեշտ է»։

Փաշինյանի կառավարության ժառանգությունը կարող է սահմանվել ոչ թե իր նախկինում հռչակած արժեքներով, այլ՝ այն անդառնալի վնասով, որ հասցրել է։ Ազնիվ կառավարման պատրանքը ծածկել է ավելի խոր թերությունների իրականությունը։ Եվ երբ բոլորս նայում ենք անցած յոթ տարիների փլատակներին, ստիպված ենք ընդունել մի դառը, բայց անհրաժեշտ ճշմարտություն՝ լավ կառավարումը պահանջում է ավելին, քան մաքուր ձեռքեր։ Այն պահանջում է կարողություն, տեսլական և քաջություն՝ առաջնորդելու և ազնվորեն, և արդյունավետորեն։ Առանց այդ հատկությունների՝ անգամ ամենավեհ արժեքները կարող են փլուզվել իրականության ծանրության տակ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակՀայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետՉեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքներըԻրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացելԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանինԹրամփ. ԱՄՆ-ը կխուսափի Իրանի դեմ ավելի խիստ միջոցներ ձեռնարկելուց ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը․ զուտ ենթադրությո՞ւն, թե՞ դառը իրականությունՔուշները նշել է, որ շուտով կհայտարարվի նոր բանակցությունների ժամանակացույցը Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունըԿիևում ռուսական հարվածի հետևանքով հիվանդանոցում հրդեհ է բռնկվել․ կա տուժած, 7 մարդ փրկվել էՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուՎոլգոգրադում անօդաչուների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկումԶելենսկին բանակցություններ է վարել Թրամփի բանագնացների հետԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռոստովի մարզը ենթարկվել է ավելի քան 120 անօդաչու թռչող սարքի հարձակման․ հրդեհներ և ավերածություններ են արձանագրվել22 համար ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է և վթարի ենթարկվել Կիտրոնի պես դեղին. ԱՄՆ-ում հազվագյուտ գենետիկ մուտացիայով շերեփաձուկ են բռնել Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտելՎթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել
Ամենադիտված