Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Սերգո Կարապետյանն աղոթելը մոռացե՞լ է

Վերլուծական

Որակական այնպիսի աճ, ինչպիսին պաշտոնավարման երկու տարիների ընթացքում ցուցաբերեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, երևի թե հայաստանյան և ոչ մի պաշտոնյա չէր ունեցել: Սերգո Կարապետյանն առաջին նախարարն էր, որ լրագրող տեսնելով՝ բառի ամենաիսկական իմաստով «ճողոպրում էր»: Առաջին մի քանի ամիսների ընթացքում ընդհանրապես այս նախարարից որևէ հոդաբաշխ խոսք անհնար էր լսել: Թվում էր, թե Գերասիմ Ալավերդյանը, որը լայն ու աննպատակ ժպիտով կարող էր կանգնել ու երկար-բարակ՝ անգամ հարցի հետ առնչություն չունեցող բաներ «դուրս տալ», ավելի հարմար տարբերակ էր նախարարի համար: Հետո արդեն համահայկական խինդ ու ծիծաղ առաջացրած արտերի ու դաշտերի օրհնությամբ 18 տոկոսանոց անկում արձանագրած գյուղատնտեսական ոլորտը ոտքի կանգնեցնելու սուպեր-կրեատիվ միջոցառումն էր: Գյուղատնտեսներն ու քահանաները լծվեցին գործի, աղոթեցին և թվում էր՝ այս նախարարը մի երկու ամսից ավելի չի էլ ձգի, բայց… Շատ հնարավոր է, որ հենց այդ աղոթքներն էլ օգնեցին նախարարին: Ճիշտ է, արդեն վաղուց Սերգո Կարապետյանն իր այդ կրեատիվ միջոցառման մասին բան չի ասում, բայց չի բացառվում, որ օրհնությունները ոչ թե պարզապես դադարեցվել են, այլ ընդհատակ են անցել: Արդյունքն ավելի քան ակնհայտ է՝ 2012թ. «Դե ֆակտո» ամսագիրը Կարապետյան Սերգոյին ճանաչեց «Տարվա նախարար», թեև մի քիչ դժվար է հավատալ, թե աղոթքներն ազդում են խիստ նպատակային բիզնես իրականացնողների վրա, այնուամենայնիվ…

Ինչևէ, այսօր գյուղատնտեսությունը նախարարի գնահատմամբ ահագին լավ վիճակում է: Ճիշտ է, գյուղերում գյուղացիներն այլ բան են ասում, բայց քանի որ մեր երկրում շատ ավելի արժեքավոր է բարձրաստիճան պաշտոնյաների խոսքը, մենք էլ նախընտրում ենք արժևորումներ անել՝ հենց դրանից ելնելով:

Գյուղացիներն ասում են, թե գյուղնախարարության՝ իբր լավության կարգով տված ցորենի սերմացուն բանի պետք չէր, բերք չտվեց: Նախարարն ասում է՝ գյուղացիները սուտ են ասում, մի տարածքում իրենք լավ էլ բերք են ստացել. «Արարատի մարզում չորային էր, երաշտ էր, դրանից է»: Գյուղացիներն ասում են՝ Արմավիրի մարզում մի դաշտում ձեր ցորենը չաճեց, կողքի դաշտում ուրիշ ցորեն էր աճեց, «պրի չոմ տուտ երա՞շտ»: Նախարարը՝ «էդ ըտենց չի էդքան, մենք ուսումնասիրել ենք»: Ո՞ւմ պետք է հավատանք։ Դե, իհարկե, «տարվա նախարար» Սերգո Կարապետյանին:

Գյուղացիներն ասում են՝ վարկերի ձեռքն ընտանիքներ է, որ «բոմժ» են դառնում. «ԱԿԲԱ» բանկն արդեն որերորդ տարին հետևողականորեն իրականացնում է տրամադրած վարկերի դիմաց գյուղացիների ունեզրկման ծրագիր: Նախարարն ասում է՝ այս տարի էլ են շարունակելու ցածր տոկոսադրույքներով վարկերի ծրագիրը: Գյուղացիները՝ որ բերք չի լինում, տակ ենք տալիս, թեկուզ անտոկոս, ո՞նց վճարենք էդ վարկը: Նախարարը՝ դա կառավարության ամենամարդկային ծրագրերից մեկն է:

Գյուղացիները շարունակում են բողոքել պարարտանյութի, դիզվառելիքի բարձր գներից: Գյուղնախարարը՝ «էժան գներով, 1 պարկը՝ 6 հազար դրամ, պարարտանյութ ու դիզվառելիք ենք տրամադրել»:

Գյուղնախարարը՝ «տեսնու՞մ եք ի՜նչ մեծ աշխատանքներ ենք իրականացնում գյուղմթերքների իրականացման ուղղությամբ, ինչքա՜ն տոնավաճառ ենք բացել»: Քաղաքացիներն ու գյուղացիները՝ «ինչների՞ս ա պետք ձեր «կապիկությունը», իզուր տեղը փողոց են փակում, ամբողջ տարածքը կեղտոտում, խնամված քաղաքացու կանգնացնում՝ թե տեսե՛ք-տեսե՛ք Տավուշի սահմանամերձ գյուղից եմ եկել, կամ էլ՝ «Գումի» շուկայի կողքին «Ռոսիայի» մոտի շուկա բացել՝ որպես ի՞նչ, կամ Մերգելյանի շուկայի մոտ՝ էլի շուկա: Էդքան մտածող ե՞ք, էդքան շուկաներ ունենք՝ Մալաթիա, Կոմիտաս, «Գում»… տերերի հետ պայմանավորվեք, թող շաբաթը գոնե մի օր ձրի կամ խորհրդանշական, ասենք, 100 դրամով տեղեր հատկացնեն»:

Գյուղնախարարը մի բան, գյուղացիները՝ մեկ այլ բան… Եվ այսպես շարունակ… Ո՞ւմ ենք պարտավոր հավատալ: Բնականաբար, բարձրաստիճան պաշտոնյային: Հո չի՞ կարելի ամեն մի գյուղացու ասածները բանի տեղ դնել: Չէ՞ որ Սերգո Կարապետյանի աղոթքն ակնհայտ զորավոր էր:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված