Քիչ կալորիականությամբ և հարուստ հակաօքսիդանտներով. 7 պատճառ սմբուկ վայելելու համար, որի մասին քչերը գիտեն Հոկտեմբերի 2-ին լավագույնն է ավելի ուշադիր լինել ձեր զգացմունքների նկատմամբ. կվերդառնան հին պատմությունները Կենդանակերպի երեք նշան, որոնց այս աշուն հաջողություն է սպասվում Այս երեք ամիսներին ծնվածների համար 2027 թվականը շրջադարձային կլինի Ի՞նչ են պատմում Մարսի տարօրինակ «խութերը» մոլորակի անցյալի մասին Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը. Եվրոպան պատերազմի մեջ է Ռուսաստանի դեմ. Լավրով (տեսանյութ) Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում ՔՊ Վարչության նիստում քննարկվել են Աբովյանի ՏԻՄ ընտրությունների և ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ձևավորման հարցերը Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի դեսպանությունների միջոցով անձնագրերի տրամադրումը Գևորգ Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին Հույս ունենք, որ Իրանը կմնա Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կարևոր և պատասխանատու մասնակիցը. Պեսկով Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա 

Կորսված երազներ, հույզեր ու հույսեր. 2012-ի քաղաքական ամփոփումը

Վերլուծական

Ահա ևս մեկ տարի կանցի պատմության գիրկը, ոմանց համար այն հաջողությունների ու հաղթանակների տարի էր, ոմանց համար էլ հիասթափությունների: Ոմանք ստեղծեցին գաղափարներ, ծրագրեցին պլաններ, ունեցան ձեռքբերումներ, ոմանք էլ… այո՛, տարի, որը, ըստ մայաների օրացույցի, պետք է լիներ վերջինը մոլորակի և մեզ համար, բայց հերթական անգամ կյանքը մեզ ցույց տվեց, որ պետք է ապրել և ստեղծել: Անցնող տարին մեր «Ծովից Ծով» Հայաստանի համար լի էր ուշագրավ դրվագներով, ներքաղաքական ինտրիգներով և ոչ միայն ու այդ ամենը լարված մթնոլորտի պայմաններում: Լուրեր.com-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում անցող տարվա կարևորագույն իրադարձությունները, որոնք բեկումնային բնույթ ունեցան, որոնք կոտրեցին կարծրատիպերը և որոնք ստիպեցին հասարակությանը և իշխանությանը հաշվի նստել իրականությունում գոյություն ունեցող խնդիրների հետ:

• Տարին սկսվեց քաղաքացիական հասարակության ֆիասկոյով: Մայիսի 1-ին Սերժ Սարգսյանը ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանին ասաց՝ «Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ»: Հենց դրանից հետո Մաշտոցի պուրակում կառուցվող տաղավարներն ապամոնտաժվեցին: Եվ սա ի շնորհիվ քաղաքացիական հասարակության պայքարի: Այս պայքարը վկայում և խորհրդանշում էր միայն այն, որ հայ ինքնուրույն և ստեղծագործական քաղաքացիական մշակույթը ու գործունեության զարգացումը թևակոխել է մի նոր փուլ, որը և զարկ տվեց Հայաստանում տիրող քրեաօլիգարխիկ համակարգի ճեղքմանը: Սրանով իսկ ապացուցվեց, որ մշակութային և հոգևոր ուժն է, որ ծնում, ստեղծագործում, արարում է: Եվ սա էլ հենց այն ուժն է, որ խոստանում է լինել անողոք ու կտրուկ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն ոտնահարել քաղաքացու՝ Սահմանադրությամբ սահմանված իրավունքները:

• Մայիսի 6՝ խորհրդարանական ընտրություններ: Այս անգամ ընդդիմությունը նախընտրական եռուզեռի մեջ փորձեց վերացնել մեծամասնական ընտրակակարգը և անցում կատարել 100 տոկոսանոց համամասնականի, սակայն ապարդյուն: Չնայած դրան ստեղծվեց ընտրությունների հսկման միասնական շտաբ, որի մաս դարձան երեք ընդդիմադիր ուժեր: Այդուամենայնիվ, չկարողանալով կամ որ նույնն է ի զորու չլինելով փոխել ոչինչ՝ ոչինչ չփոխեցին: Արդյունքում խորհրդարան մտան բոլոր բոլորը՝ «հիվանդ տղուց» մինչև հարգարժան գեներալ: Իսկ ահա ընտրություններից հետո ձևավորված նոր կոալիցիայից, այս անգամ բացակայեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

• 2007-ին էր, երբ սկսվեց իշխանությունների և ընդանրապես գործող ռեժիմի դեմ հանրահավաքային պայքարը ու 2012-ին էր, երբ այն կնքեց իր մահկանացուն՝ փչելով իր՝ արդեն վաղուց պահած վերջին շունչը՝ այս տարվա հունիսի 26-ին: Իսկ որքան ոգևորիչ և հեռանկարային էր թվում այն. 1+1+1+1 շարժումը՝ «ոչ ռոբոտացմանը, ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը» կարգախոսի ներքո։ Սկսվեց այն և հասավ իր գագաթնակետին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց իր՝ Մեծ քաղաքականություն վերադառնալու մասին։ Այն գրեթե հասել էր իր նպատակին, սակայն մեռավ դրա ճանապարհին։ Այո՛, փաստն այն է, որ այսօր՝ 2012-ի վերջին օրը, այն բացակայում է:

• Ռուբեն Հայրապետյանի մանդատազրկումը: ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը՝ ներկայիս գործող ռեժիմի հիմնասյուներից մեկը, հեռացավ խորհրդարանից: «Հարսնաքար» ռեստորանային համալիրում մահվան ելքով խայտառակ միջադեպից հետո հասարակության կողմից գործադրված մեծ ճնշման շնորհիվ Ռուբեն Հայրապետյանը մանդատազրկվեց: Չնայած որ չստեղծվեց «Հարսնաքարի» դեպքերն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողով, սակայն, այնուամենայնիվ, նոր խորհրդարանի աշնանային նստաշրջանում Աժ նախագահը կարդաց Ռ. Հայրապետյանի՝ մանդատից հրաժարվելու մասին դիմումը։

• Խորհրդարանական անարխիան այսքանով չավարտվեց։ Անձեռնմխելիությունից զրկվեց նախկին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ում պլանները հեռանկարային էին բոլոր առումներով: Անձեռնմխելիության զրկմանը հասավ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով Օսկանյանին մեղադրեց «փողերի լվացման» մեջ: ԱԱԾ-ն բազմիցս խուզարկեց «Սիվիլիթաս»–ը, հարցաքննության հրավիրեց Վարդան Օսկանյանին ու մինչ օրս էլ դեռ գործն ընթացքի մեջ է:

• Սեպտեմբերյան հայտնի խորհրդակցությունները։ Խորհրդակցությունները եկան ոմանց համար ապացուցելու, իսկ ոմանց համար էլ՝ ուղղակի հիշեցնելու, որ այսօր կոռուպցիան այն աստիճան է հիմնավորապես մխրճվել կյանքի բոլոր ոլորտները, որ սպառնում է անգամ դառնալ մեր ազգային անվտանգության լրջագույն սպառնալիքներից մեկը: Սեպտեմբերի 15-ին կայացած խորհրդակցության ժամանակ էր, որ Սերժ Սարգսյանն այնքան էր զայրացել, որ վարչապետին ու նախարարներին դիմում էր անուններով ու «դու»-ով: Հենց այդ ժամանակ էր, որ բացահայտվեցին, իսկ ավելի կոնկրետ՝ հանրությանը ներկայացվեց այն վնասը, որը հասցվել էր պետբյուջեին, այն միլիոնների կորուստը, որոնք փոշիացվել էին, այն միլիարդների անհետացումը, որոնք չէին օգտագործվել ըստ պահանջի… Հետևեցին պաշտոնանկություններ, քրեական գործեր, մի խոսքով՝ մեկնարկեց կոռուպցիայի դեմ պայքարի «վիրահատական օպերացիան»: Այն ձևական էր, թե՝ ոչ, տևական է լինելու, թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն, որ դեռևս ոչ ոք մոլորակի վրա չի կարող դիմակայել ինքն իրեն, փաստ է:

• Քաղաքական կոնսուլտացիաներ։ Ամիսներ առաջ ընդդիմադիր քաղաքական ուժերը փորձում էին միասնական թեկնածու գտնել, ինչը չստացվեց, իհարկե (այդ մասին է վկայում 2013թ. նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների քանակը՝ ներկա դրությամբ 14): Այնուհետև ԲՀԿ-ն՝ միակ այլընտրանքը, որոշեց սկսել քաղաքական կոնսուլտացիաներ՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգին և կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու օրակարգով: Սրանք նույնպես ի չիք դարձան, քանզի յուրաքանչյուրը միտված էր իր օրակարգային խնդիրների լուծմանը:

• Լրացուցիչ խորհրդարանական ընտրություններ։ Լրացուցիչ ընտրություններ ԱԺ պատգամավորի երկու մանդատի համար՝ առաջինը Ռուբեն Հայրապետյանի փոխարեն, երկրորդը՝ Սամվել Բալասանյանի, ով նշանակվել էր Գյումրու քաղաքապետի պաշտոնում՝ խաղից դուրս թողնելով Վարդան Ղուկասյանին: Թեկնածուները մի քանիսն էին և՛ Երևանում, և՛ Գյումրիում: Սակայն, ինչպես միշտ, հաղթեցին ՀՀԿ-ական թեկնածուները, որոնցից առաջինը Տարոն Մարգարյանի աներձագն էր:

• Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական ուղու ավարտը։ Այո՛, պահն է հանրահավաքային պայքարը հիշելու։ Այն մարդիկ, ովքեր կերտեցին այդ շարժումը, չէին կորցնում հույսը՝ նորից պայքար սկսելու։ Կարևորել պայքարի ձևը չէր ուզում և ոչ ոք. միայն 2008-ին արձանագրած Լևոն Տեր-Պետրոսյանի «հաղթանակը» պետք է որ ամրագրվեր այս տարի: Սակայն ՀՀ առաջին նախագահը որոշեց չառաջադրվել՝ որոշումը բացատրելով իր տարիքով:

Այո՛, այն որ գործող նախագահը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ գործող ռեժիմը մեր իրականության մեջ ամեն դեպքում ուժեղ է ժողովրդից, փաստ է: Սերժ Սարգսյանն ամայացրեց քաղաքական դաշտը՝ դրանով իսկ ապահովելով իրեն հզոր մրցակցի հետ պայքարելուց, իսկ հաղթանակի դեպքում էլ՝ կասկածի տակ դնելով դրա իսկ լեգիտիմությունը՝ առաջիկա ընտրություններում: Սակայն, միևնույն է, Սերժ Սարգսյանը դեռ պետք է մրցի էպոսագետի և արևելյան մարտարվեստների դոկտորի, ինչպես նաև Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ ունենալով ավելին, քան առավելություն կամ ինչպես կասեր Շարմազանովը՝ «մեր թեկնածուն մի ուրիշ ձև է հաղթելու»:

Չնայած այս ամենին՝ լավ ու վատ իրադարձություններին, դեպքերին, միջադեպերին և իրողություններին, առաջընթաց յուրաքանչյուրս էլ ապրեցինք, սակայն ոմանք՝ հիասթափության տեսքով։ Թող որ գալիք տարում բոլոր բոլորն ունենան նոր նվաճումներ ու մարտահրավերներ, թող որ նոր տարում ձեռքբերումները լինեն միայն հաջողությունների և հաղթանակների տեսքով:

Գևորգ Ավետիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քիչ կալորիականությամբ և հարուստ հակաօքսիդանտներով. 7 պատճառ սմբուկ վայելելու համար, որի մասին քչերը գիտեն Հոկտեմբերի 2-ին լավագույնն է ավելի ուշադիր լինել ձեր զգացմունքների նկատմամբ. կվերդառնան հին պատմությունները Կենդանակերպի երեք նշան, որոնց այս աշուն հաջողություն է սպասվում Այս երեք ամիսներին ծնվածների համար 2027 թվականը շրջադարձային կլինի Ի՞նչ են պատմում Մարսի տարօրինակ «խութերը» մոլորակի անցյալի մասինՁերբակալվել է Վահրամ Սահակյանը. Եվրոպան պատերազմի մեջ է Ռուսաստանի դեմ. Լավրով (տեսանյութ) Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում ՔՊ Վարչության նիստում քննարկվել են Աբովյանի ՏԻՄ ընտրությունների և ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ձևավորման հարցերըՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի դեսպանությունների միջոցով անձնագրերի տրամադրումըԳևորգ Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին Հույս ունենք, որ Իրանը կմնա Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կարևոր և պատասխանատու մասնակիցը. ՊեսկովԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա«Զզվելի հարվածներ են հասցրել»․ Զելենսկին՝ Ռուսաստանի նոր հարձակման մասին Վերջին 5 տարում իրականացվել է կատաղության դեմ շուրջ 15․000 պատվաստումՎերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցըՖրանսիայում համազգային գործադուլ և բողոքի ցույցեր են9-ամյա հայ տղան պատմել է Երուսաղեմում իր վրա հարձակման մասին ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել Մուայթայ․ Չեմպիոններ ու մեդալակիրներ միջազգային մրցաշարումԿենսաթոշակառուները ՄՍԾ աշխատակցի միջոցով կկարողանան բանկային հաշիվ բացել և ծառայություններից օգտվել. նոր կարգավորումՄոսկվան այժմ պատրաստ չէ լուրջ բանակցությունների. Մերց 1 կգ-ից ավելի չհայտարարագրված ոսկյա իրեր են հայտնաբերվել «Սարփի» մաքսակետումԵրևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասՍտամբուլում թռիչքից առաջ կալանել են իրանական Caspian Airlines-ի ինքնաթիռը. Anadolu Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԷներգաբլոկի շահագործումը` կիզակետում․ Միջուկային կարգը փլուզվում է. Փհենյանը՝ ԱՄՆ-ին (տեսանյութ) Մեր երկար ձեռքը ձեզ կհասնի՝ որտեղ ցանկանաք․ Նեթանյահուն հայտարարել է Իսրայելի վրա պատրաստվող հարձակման մասինՀայաստանը դարձնում են «երկրորդ Ուկրաինա», իսկ Եկեղեցին այս փորձությունն էլ կհաղթի․ Հարությունյան (տեսանյութ)Փոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՍարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնիցԻսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է արտասահմանում ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին Ռուսաստանը 250 կիլոգրամանոց ավիառումբով թիրախային հարված է հասցրել Սումիի դպրոցինՍոնա Ղազարյանը ԵԽԽՎ-ում խոսել է Հայաստանի ընտրություններին արտաքին միջամտությունից Պապոյանն այցելել է Պռոշյանի կոնյակի գործարանի մթերման կետ«NASA»-ն հայտնել է՝ երբ «Starliner»-ը կրկին անձնակազմով կթռչի տիեզերքԵՄ-ում ավտոմոբիլային վառելիքը մեկ տարում թանկացել է 23,8 տոկոսովՊատրաստ եմ բանտ գնալ.ոչ մի դեպքում մանդատս չեմ դնի. Ղազարյան (տեսանյութ) Գլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըՆախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն էՎուչիչը նախընտրական տեսանյութում մատուցող է դարձել ու «մերժել» ՆԱՏՕ-ին«Ես բոլոր վաստակած գումարներս չեմ ծախսում». Վիկտորյա Բոնյա Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբԿալասն ու ալ-Շեյբանին քննարկել են Եվրամիություն-Սիրիա հարաբերությունները Դու գնացել ես, բայց երգդ չի լռում. Հայկոյի մայրիկը հուզիչ գրառում է արել որդու կյանքից հեռանալու 5-րդ տարելիցին Իրանական ռիալը ռեկորդային անկում է գրանցել. մեկ դոլարը՝ ավելի քան 2,5 միլիոն ռիալՌուսաստանի փլուզում` ԽՍՀՄ-ի սցենարով. ԿՀՎ-ի տնօրեն զգուշացումը` Պուտինին Քաղցկեղի նոր դեպքերի շուրջ 12 տոկոսը կապված է վարակների հետ. հետազոտությունԱՀԿ-ն վեց տարվա ընթացքում հաստատել է ժանտախտի դեպքեր վեց երկրներում
Ամենադիտված