Իսրայելի ծայրահեղօրթոդոքս կուսակցությունը լքում է կոալիցիան՝ վտանգելով Նեթանյահուի կառավարությունը
Համաշխարհային Մամուլ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավոր կոալիցիոն գործընկերներից մեկը՝ ծայրահեղօրթոդոքս «Միացյալ Թորայի հուդայիզմ» կուսակցությունը, հայտարարել է կառավարությունից դուրս գալու մասին։
Կուսակցության երկու թևերը որոշումը կայացրել են զինվորական ծառայությունից ազատումների մասին օրենքի շուրջ առաջացած անհամաձայնության պատճառով։ Այդ օրենքը նախատեսում էր ազատել կրոնական սեմինարիաներում ուսանողներին բանակում ծառայելու պարտավորությունից, սակայն կառավարությունը, ըստ կուսակցության, խախտել է իր խոստումները, գրում է Al-Jazeera-ն։
«Դեգել ՀաԹորա» թևը հայտարարել է, որ իշխող դաշինքը պարբերաբար անտեսել է կրոնական ուսանողների կարգավիճակը պահպանելու իր պարտավորությունները։ Կուսակցության դուրս գալուց հետո Նեթանյահուի կառավարությունը պահպանելու է միայն նեղ խորհրդարանական մեծամասնություն և ստիպված կլինի առավելապես ապավինել ծայրահեղ աջ ուժերի աջակցությանը, որոնք դեմ են Համասի հետ հրադադարի ցանկացած պայմանավորվածության։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ