Սպիտակում ուժգին քամու պատճառով հետաձգվել է համայնքի օրվան նվիրված միջոցառումը (տեսանյութ)
Հասարակություն
Սպիտակ քաղաքում ուժգին քամու և տեղումների պատճառով հետաձգվել է համայնքի օրվան նվիրված միջոցառումը։
Սպիտակի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է.
«Սպիտակ համայնքի հարգելի բնակիչներ,
Ցավով տեղեկացնում ենք, որ անսպասելի տեղումների և ուժգին քամու պատճառով զգալի վնաս է հասցվել տոնական համերգի տեխնիկային, ինչի հետևանքով համերգի իրականացումը այս պահին դարձել է տեխնիկապես անհնար:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար և հայտնում, որ համերգը հետաձգվում է: Համերգի նոր ամսաթիվը կհայտարարվի շուտով:
Շնորհակալ ենք ձեր ըմբռնման և աջակցման համար»։
https://lurer.com/article/664244/am


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ