Բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը խմբային փուլն ավարտեց հաղթանակով
Սպորտ
Երևանում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնության B ենթախմբում Հայաստանի հավաքականը վերջին խաղում ուժերը չափեց Էստոնիայի ընտրանու հետ։
Հանդիպումն ավարտվեց 85:61 հաշվով՝ Հայաստանի հավաքականի հաղթանակով։
Խաղի ամենաարդյունավետ խաղացողը Յուրա Մելիքյանն էր, ով գրանցեց դաբլ-դաբլ՝ 17 միավոր, 16 ռեբաունդ, 3 արդյունավետ փոխանցում։
Այսպիսով, Հայաստանի հավաքականը խմբային փուլում անցկացրեց 4 խաղ և տարավ 1 հաղթանակ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ