Patriot հրթիռներն արդեն ուղարկվել են Ուկրաինա․ Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Ուկրաինային Patriot հրթիռների մատակարարման մեկնարկը նոր համաձայնագրի շրջանակներում։ Նրա հայտարարությունը հեռարձակվել է C-SPAN հեռուստաալիքով։
«Դրանք գալիս են Գերմանիայից, իսկ հետո Գերմանիան կտեղադրի դրանք։ Եվ բոլոր դեպքերում Միացյալ Նահանգները կստանա ամբողջական փոխհատուցում», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Հուլիսի 15-ին Դոնալդ Թրամփը հայտարարություն է արել ռուս-ուկրաինական հակամարտության մասին։ Նա նշել է, որ «շատ դժգոհ է» Մոսկվայից և վերջնագիր է ներկայացրել. եթե ռազմական գործողությունները չդադարեցվեն 50 օրվա ընթացքում, Միացյալ Նահանգները Ռուսաստանի և նրա գործընկերների վրա կսահմանի 100% երկրորդական մաքսատուրքեր։ Բացի այդ, ամերիկացի առաջնորդը խոստացել է Կիևին մատակարարել զենք, այդ թվում՝ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)