Հետախուզվողի մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ, փամփուշտներ, կեղծ փաստաթղթեր
Հասարակություն
Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 11-ին Կոմիտասի պողոտայի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել մայիսի 7-ից Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվող 45-ամյա տղամարդուն: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են գազային ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով, 65 գազային փամփուշտ, Որսորդների և ձկնորսների միավորման անդամի և ՌԴ-ում մարտական հրազեն կրելու իրավունքի կեղծ վկայականներ։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)