Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը ետ են պահանջում
Գլխավոր դատախազությունը հուլիսի 15-ին Կադաստրի կոմիտեի դեմ հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանում ԼՂ կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Այս մասին տեղեկանում ենք դատական ակտերի գրանցման միասնական համակարգից։
Խոսքը Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքի մասին է։
Դատախազությունը պահանջում է Երևան, Արաբկիր համայնք, Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչել։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին