Հայտնի է առափնյա հատվածում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն այսօր
Հասարակություն
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 16-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 18.9°C:
Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են նաև, որ «Սևան» ազգային պարկի տարածքում գործում է 5 հանրային լողափ։
Հանրային լողափերում քաղաքացիների մուտքն անվճար է։
Հանրային լողափերում գործում են հետևյալ անվճար ծառայությունները՝
- խաղահրապարակ.
- հանդերձարաններ.
- շվաքարաններ.
- ցնցուղարաններ:
Հաշմանդամություն ունեցող անձանց համար յուրաքանչյուր լողափում հասանելի կլինի առնվազն մեկ հատուկ ռեզինե անվասայլակ, որը թույլ կտա շարժվել ինչպես ավազի, այնպես էլ ջրի մակերեսով։
Լողափերում գործում են՝
- ջրափրկարարական ծառայություն.
- բուժկետեր.
- հասարակական կարգի վերահսկողություն, որը իրականացնում են Էկոպարեկային և Ջրային պարեկային ծառայությունները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)