Արմավիրի բանտում դատապարտյալ է կախվել
Հասարակություն
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ պատժախցում, կախվելու միջոցով ինքնասպան է եղել 38-ամյա դատապարտյալ, «Ազատությանը» հայտնել են Քրեակատարողական ծառայությունից:
Դատապարտյալի ինքնասպան լինելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Լրատվամիջոցներին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու մի շարք հասցեներում