Հրապարակվել են ԱՄՆ բյուջեի՝ Թրամփի մաքսատուրքերից ստացված եկամուտները
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արտասահմանյան ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերը լրացուցիչ 47 միլիարդ դոլար են ավելացրել ԱՄՆ բյուջեին, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով երկրի ֆինանսների նախարարությանը։
Ինչպես նշում են հրապարակման հեղինակները, 2025 թվականի երկրորդ եռամսյակում մաքսատուրքերը հասել են 64 միլիարդ դոլարի՝ 47 միլիարդ դոլարով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները։
Տնտեսագետները կարծում են, որ Միացյալ Նահանգների կենտրոնական դերը համաշխարհային տնտեսությունում բարենպաստ ազդեցություն է ունեցել երկրի առևտրի վրա։
«Համաշխարհային տնտեսությունն այժմ կառուցված է կենտրոնացված համակարգման մոդելի համաձայն, որտեղ Միացյալ Նահանգները հանդես է գալիս՝ որպես կենտրոն։ Սա ԱՄՆ մաքսատուրքերին պատասխան միջոցառումները տնտեսապես պակաս գրավիչ է դարձնում երկրների մեծ մասի համար, նույնիսկ եթե դրանք կարող են քաղաքականապես գրավիչ լինել», - բացատրել է Նյու Յորքի քաղաքային համալսարանի միջազգային տնտեսագիտության պրոֆեսոր Մարթա Բենգոան։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ