Ցնցվե՞լ եք «դոմփել» բառից. ա՛յ սրբապիղծներ, մանկապիղծներ. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զարմացած է՝ ինչո՞ւ են բոլորը «դոմփել» բառի պահով կենտրոնացել վատ իմաստի վրա։
«Եպիսկոպոս, թե ով՝ ափռ-ցփռ դուրս տալուց առաջ պետք է իր ու իր քեռու կնգա հարաբերությունները պարզի, հետո նոր բարոյականություն քարոզի»,- ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց նա՝ հարցնելով, թե ինչու են բոլորը ցնցվել «դոմփել» բառից։
«Իհարկե, ներողություն եմ խնդրում ձեր ցնցումների համար, բայց որ մեր սրբության սրբոցում կարող են նման բաներ տեղի ունենալ, ոնց որ ոչ մեկիդ չի ցնցում, հա՞»,- նշեց վարչապետը։
Փաշինյանը նաև վիրավորեց հոգևորականներին։
«Այդ անբարոյական եպիսկոպոսները ինչ ասես՝ դուրս են տալիս, ոչ մեկ չի ասում՝ «արա՛, էդ ի՞նչ եք խոսում, այ սրբապիղծներ ու մանկապիղծներ»։ Լեգիտիմ վեղարի առաջ պատրաստ եմ խոնարհվել ու համբուրել, բայց մյուսները հանկարծ չփորձեն, գործելու է հոգևոր չագուչջ»,- նշեց նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)