ՌԴ բանակը առաջխաղացում է գրանցում Պոկրովսկի ուղղությամբ՝ ուժեղացնելով ճնշումը ԱԹՍ-ներով
Քաղաքական
Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողը՝ «Մուչնոյ» զինանունով, հայտնել է, որ Պոկրովսկի ուղղությամբ շարունակվում են ինտենսիվ մարտեր, իսկ «մոխրագույն գոտին» ընդլայնվում է Զվերևոյի հյուսիսային հատվածում։ Նրա խոսքով՝ մարտերը չեն դադարել նաև Ուդաչնոյե-Կոտլինո և Նովոուկրաինկա հատվածներում։
Զինծառայողը նշել է, որ ռուսական ուժերը ակտիվորեն կենտրոնացնում են հավելյալ ստորաբաժանումներ՝ Ուկրաինայի պաշտպանության համակարգի «կույր գոտիներում» տեղային ճեղքումներ կատարելու նպատակով։ Նա նաև ընդգծել է, որ ռուսական բանակը հարավից ճնշում է գործադրում անօդաչու սարքերով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական զորքերը հսկողության տակ են վերցրել Ուկրաինայի վերջին մատակարարման ճանապարհը դեպի Կրասնոարմեյսկ (ուկր.՝ Պոկրովսկ) և այժմ վերահսկում են քաղաք տանող բոլոր լոգիստիկ ուղիները, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)