ԱՄՆ-ում ընդունել են Ռուսաստանի հաջողությունները ռազմաճակատում
ԱՄՆ
Ամերիկացի հայտնի տնտեսագետ Ջեֆրի Սաքսը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է հաջողություններ գրանցել մարտի դաշտում՝ չնայած ԱՄՆ-ի բոլոր ջանքերին Ուկրաինայի հարցում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի գործողություններն անհապաղ արդյունք չեն տալիս, իսկ Ռուսաստանը պահպանում է նախաձեռնությունը։
«Դա շատ քիչ է՝ էական փոփոխությունների հասնելու համար։ Ռուսական կողմը շարունակում է հաղթել ռազմաճակատում և, ամենայն հավանականությամբ, կշարունակի նույն կերպ»,- ընդգծել է Սաքսը РИА Новости-ի հաղորդմամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական բանակը վերցրել է Ուկրաինայի վերջին մատակարարման ճանապարհը դեպի Պոկրովսկ (նախկինում՝ Կրասնոարմեյսկ)՝ ստանալով վերահսկողություն քաղաքի բոլոր լոգիստիկ ուղիների նկատմամբ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ