Անֆիսա Չեխովան առաջարկել է «նշել» ամուսնացած, դատապարտված և ալֆոնս տղամարդկանց ծանոթության կայքերում
Հասարակություն
Հեռուստահաղորդավարուհի Անֆիսա Չեխովան հանդես է եկել նախաձեռնությամբ՝ առաջարկելով ծանոթության կայքերում հատուկ նշումներով ընդգծել դատապարտված, ամուսնացած և ալֆոնս տղամարդկանց։ Նրա խոսքով՝ կանայք իրավունք ունեն իմանալու, թե ում հետ են շփվում՝ հատկապես եթե տղամարդը հնարավոր զուգընկեր է։
«Կան կանայք, ովքեր սիրում են «նստած» տղամարդկանց։ Բայց նրանք, ովքեր չեն ուզում նման բան, պետք է նախապես զգուշացված լինեն», — նշել է Չեխովան՝ ընդգծելով թափանցիկության կարևորությունը։
Հղում անելով իր հետևորդուհիների առաջարկներին՝ նա նշել է, որ շատերը պահանջում են հստակ տարբերակում ամուսնացածների և ֆինանսապես շահախնդիր ալֆոնսների նկատմամբ։ «Ես դեմ եմ նրան, որ ամուսնացած տղամարդիկ խաբեն իրենց կանանց և ծանոթության կայքերում շփվեն ուրիշների հետ», — ընդգծել է Չեխովան։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ