Ուկրաինան մեկ երրորդով ավելացնում է ՍБУ անձնակազմի թվաքանակը
Քաղաքական
Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է օրենք, որով նախատեսվում է զգալիորեն ավելացնել երկրի անվտանգության ծառայության (ՍБУ) աշխատակիցների թիվը։ Խաղաղ ժամանակ ՍБУ-ի կազմը կաճի 27 հազարից մինչև 37 հազար, իսկ «հատուկ ժամանակահատվածում»՝ 31 հազարից մինչև 41 հազար մարդ։ Այս մասին հաղորդում է РБК-Украина-ն։
Նոր օրենքով ՍБУ-ի զինծառայողներին տրվում է իրավասություն օգտագործելու զենք և ռազմական տեխնիկա՝ երկրի պաշտպանության առաջադրանքները կատարելու ընթացքում։
Բացի այդ, ահաբեկչության դեմ պայքարի հատուկ գործողությունների կենտրոնը վերակազմավորվելու է՝ դառնալով «Ա» հատուկ գործողությունների կենտրոն, որը փաստացի արդեն այդպես էլ ճանաչված է զինված ուժերում։ Նոր միավորը կզբաղվի օպերատիվ-մարտական գործողություններով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ