Մասկը փոխել է հեռախոսահամարը Թրամփի հետ վեճից հետո
ԱՄՆ
Իլոն Մասկը փոխել է իր հեռախոսահամարը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տեղի ունեցած վիճաբանությունից հետո։ Այս մասին The New York Post-ին հայտնել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը՝ նշելով, որ երկար ժամանակ չի կարողացել կապ հաստատել գործարարի հետ։
Ջոնսոնի խոսքով՝ նա փորձել է խաղաղեցնել Թրամփի և Մասկի հարաբերությունները, բայց ուղարկած հաղորդագրությունը մնացել է անպատասխան, քանի որ Մասկի համարն արդեն փոխվել էր։ «Միայն հետո հասկացա, որ ուղերձս պարզապես չհասավ նրան»,- ասել է Ջոնսոնը։
Մինչ այդ՝ հուլիսի 7-ին, Մասկը հայտարարել էր, որ Թրամփն իրեն օգտագործել է նախընտրական քարոզարշավում և նախագահի պաշտոնավարման սկզբում՝ օգտվելով այն ժամանակ հասարակական աջակցության բարձր մակարդակից։ Դրանից հետո նրանց հարաբերությունները սրվեցին։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել