Հարաբերություններն ապագայում կշարունակեն ավելի զարգանալ. ՄԹ դեսպանը՝ Գրիգորյանին
Քաղաքական
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
«Շնորհակալություն եմ հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի ու տարբեր ոլորտներում համագործակցության խորացման աշխատանքներում ունեցած ներդրման համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ:
Դեսպան Գալագերը շնորհակալություն է հայտնել ԱԽ քարտուղարին իր առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության համար՝ համոզմունք հայտնելով, որ ՀՀ-ՄԹ հարաբերություններն ապագայում կշարունակեն ավելի զարգանալ։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս»,– գրել է ԱԽ քարտուղարը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ